10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Հասմիկ Պողոսյանն ընդունել է

 

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թյան Չանչունին՝ Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Ողջունելով դեսպանին, նախարարը շնորհակալություն է հայտնել հայ-չինական մշակութային կապերի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար և համոզմունք հայտնել, որ հայ-չինական մշակութային համագործակցությունը կունենա իր արժանի շարունակությունը: Այնուհետև, նախարարն անդրադարձել է երկուստեք իրականացված ծրագրերին, մասնավորապես՝ այս տարվա մարտ ամսին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացած Չինաստանի հաշմանդամների երգի ու պարի համույթի բարձր կատարողական արվեստը ներկայացնող համերգին, ինչպես նաև տարբեր ձևաչափերով իրականացված մյուս ծրագրերին:

Հանդիպման ավարտին հաջողություն մաղթելով հյուրին՝ Հասմիկ Պողոսյանը հույս է հայտնել, որ դեսպան Թյան Չանչուն Չինաստանում հայկական մշակույթի տարածման գործում այսուհետ ևս կունենա իր գործուն մասնակցությունը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ