Կալանավորը նիհարավուն է ու քայլում է կաղալով. հետախուզում
Սեպտեմբերի 16-ին` ժամը 04:00-ի սահմաններում, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկի կալանավոր` 59-ամյա Սուրեն Գաբրիելյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասով, 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Կալանավորի արտաքին նշաններն են` հասակը՝ 165-170 սմ, նիհարավուն կազմվածքով, քայլում է կաղալով: Ովքեր որեւէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի վերաբերյալ, խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով: