14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Միջազգային ատյաններում պետք է լսելի դարձնել տառապյալ ժողովուրդների ձայնը. ԻԻՀ փոխնախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է խորհրդարանաի լրատվական ծառայությունը: Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է. «Պատմության ողջ ժամանակահատվածում հայ-իրանական սերտ առնչությունների գրավականներից մեկը եղել է մշակույթը եւ մշակութային ժառանգության հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքը: Իրանի Իսլամական Հանրապետության […]

Տնտեսական հարաբերություններ Իսպանիայի հետ

ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանի և Իսպանիայի Թագավորության կառավարությունների միջև տնտեսական համագործակցության համաձայնագիր ստորագրելու հարցը: Կառավարության նիստին հարցը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Փոխնախարարի  խոսքով` համաձայնագիրը մշակվել է Իսպանիայի հետ առևտրատնտեսական բնագավառը կանոնակարգող անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորման և երկու երկրների միջև տվյալ բնագավառի հարաբերությունների կանոնակարգման նպատակով: Ակնկալվում է, որ համաձայնագրի կնքումը հնարավորություն կընձեռի իրավահավասարության […]

Ընկերությունը 3 տարով ազատվեց ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ից

ՀՀ կառավարությունը երեք տարի ժամկետով հետաձգեց Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան համայնքում գործող «Տավուշ Տեքստիլ» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2015 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 2017 թվականի մարտի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը: Կառավարությունը հոկտեմբերի 15-ի նիստում հավանություն տվեց համապատասխան որոշման նախագծին: Ներդրումային ծրագրի շրջանակներում «Տավուշ Տեքստիլ»-ը […]

Հանրաքվեի 1,8 միլիարդը` պահուստային ֆոնդից

ՀՀ Սահմանադրական փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ կառավարության պաուստային ֆոնդից հատկացումներ կտրվեն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ՀՀ ոստիկանությանը: Այսօր, հոկտեմբերի 15-ին կայացած ՀՀ կառավարության նիստում հաստատվեց  այս որոշումը: Նախատեսվում է 1 միլիարդ 576 հազար 209.5 դրամ տրամադրել ԿԸՀ-ին կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների   ֆինանսավորման նպատակով: ՀՀ […]

Շարունակվում է Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունը

Հայ-իրանական գործարար համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև Իրանի Իսլամական հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին: «Չափազանց ուրախ եմ, որ առիթ ունեմ ներկա գտնվելու Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Երկու հարևան երկրները՝ Իրանը և Հայաստանը, ունեն պատմական անցյալ և օրինակելի փոխհարաբերություններ, մշակութային ու քաղաքական հարաբերությունների լայն շրջանակ, որը ժամանակի ընթացքում […]

ՊՆ պատվիրակությունը կմեկնի Մինսկ

ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2015թ. աշխատանքային պլանի համաձայն` 2015թ. հոկտեմբերի 15-ին Մինսկում կայանալիք զինված ուժերի չափագիտական ծառայությունների պետերի հավաքին և համակարգող կոմիտեի հերթական նիստին կմասնակցի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ստանդարտացման և չափագիտական բաժնի պետը: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը:

«Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել, չի մեռնի»

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» թեմայով գիտաժողովի մասնակիցներին  Գիտաժողովի հարգելի՛ մասնակիցներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ի սրտե ողջունում եմ ձեզ «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» թեմայով միջազգային գիտաժողովի բացման առիթով: Դեռևս 1916 թվականին ֆրանսիացի մեծ գրող և հումանիստ Անատոլ Ֆրանսը նշում էր. «Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց կվերածնվի: Այն մի փոքր արյունը, որ դեռ […]

Քննարկել են ԵԱՏՄ-Իրան հարաբերութուններին առնչվող հարցերը

Քիչ առաջ ավարտվեց Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ, հարգարժան պարոն Ջահանգիրիի և իր պատվիրակության հետ հանդիպումը, որից հետո կողմերը հանդես են եկել հայատարարությամբ: Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: «Թե´ առանձնազրույցի և թե´ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ մենք վերահաստատեցինք մեր պատրաստակամությունը՝ ընդլայնելու և նոր թափ հաղորդելու […]

ՀԷՑ-ից հայտնում են

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 15-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի` «Հարավ» մասնաճյուղ` 11:00-13:00 Նուբարաշեն 11փ. 2, 3, 20, 21, 22, 23 շենքերը, 11:00-15:00 Փարպեցի փ. 4, 6, 10, 12, Մաշտոցի պող. 17, 19, 21, 23, 25, Պուշկինի փ. 37, 39, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված