14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Գալուստ Սահակյանը կմեկնի Ժնեւ

Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 17-21-ը մեկնելու է Ժնեւ (Շվեյցարիա): Այցի ընթացքում ԱԺ նախագահին ուղեկցելու է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ամերիկացի բժիշկներն օգնություն կտրամադրեն Տավուշի բնակչությանը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ ԱՄՆ-ից ժամանած «Գլենդեյլ Ադվենտիստ»  բժշկական կենտրոնի շուրջ չորս տասնյակ մասնագետների: Այս մասին տեղեկանում ենք ԱՆ լրատվական ծառայությունից: Նախարարության կողմից հավատարմագրված առաջատար մասնագետների խումբը հինգօրյա այցով  Հայաստան է ժամանել Տավուշի մարզի  բնակչությանը բժշկական օգնություն տրամադրելու նպատակով: Արմեն Մուրադյանը  մասնագիտական խմբին հորդորեց  խորհրդատվություն տրամադրել  նաև  սահմանամերձ համայնքների […]

Խավիարային դիվանագիտությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականությունը. ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկուն: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է. «Եվրոպական միությունը եղել եւ մնում է Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը: Բազմիցս ընդգծել ենք, որ ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա: Մենք հաստատակամ ենք […]

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է

Թուրքական զինված ուժերի ուղաթիռը երկու անգամ` հոկտեմբերի 6-ին և 7-ին ներխուժել է Հայաստանի օդային տարածք: Սա աննախադեպ իրադարձություն է երկկողմ հարաբերությունների պատմության մեջ: Հոկտեմբերի 6-ին ՀՀ օդային սահմանի խախտումը թշնամաբար տրամադրված պետության ռազմական ուղղաթիռի կողմից չի ստացել ՀՀ պատկան մարմինների համապատասխան գնահատականը, ինչին հետևեց հայկական օդային տարածքի երկրորդ խախտումը: Նույնիսկ երկրորդ միջադեպից հետո ՀՀ պատկան […]

Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 16-ին Բուրաբայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Նիստը նախագահել է հյուրընկալող երկրի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: ԱՊՀ պետությունների ղեկավարները մինչ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը շնորհավորել են Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` երկրի Նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի, իսկ Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևին` խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: […]

Ոստիկաններն ուժ են կիրառել վարորդի նկատմամբ

ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայող Գուրգեն Դ.-ն հայտնել է, որ 2015 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, գործընկերոջ հետ Աբովյան քաղաքում ծառայություն իրականացնելու ընթացքում կանգնեցրել են «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան: Հիշյալ մեքենայի վարորդից փաստաթղթեր պահանջելու կապակցությամբ ավտոմեքենայում գտնվող անձինք վիճաբանության, ապա քաշքշուկի են բռնվել իրենց հետ, որի ընթացքում վերջիններիս կողմից իր գլխին և դեմքին հասցված վնասների […]

«ԶԻԼ»-ի վարորդը մահացել է

Հոկտեմբերի 14-ին, ժամը 18.15-ի սահմաններում, «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Կոթի գյուղի վարչական տարածքում, մարտական հենակետ ջուր տեղափոխելու ճանապարհին, կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը` 1965 թ. ծնված Բաբկեն Սարուխանյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը ավտոմեքենայից դուրս է թռել և ստացել մարմնական վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Կատարվում է քննություն:  

Հայորդյաց տներ հաճախում են շուրջ հինգ հազար մանուկներ և պատանիներ

Հոկտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում, Ուսուցչի օրվա կապակցությամբ ընդունեց Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդյաց տների 140 մանկավարժների` ուղեկցությամբ Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանի: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Մանկավարժների անունից […]

Բարեփոխումներ` ուղղված հոգեբուժության ոլորտի բարելավմանը

Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) պատվիրակության  հետ ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվեցին  հոգեբուժության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Պատվիրակության  անդամներ դատաբժշկական հոգեբույժ Քլայվ Միը (Օքսֆորդ, Միացյալ թագավորություն) և Խոշտանգումների կանխարգելման կենտրոնի բժշկական փորձագետ  Մարզենա Կսելը […]

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՌԴ Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավարի հետ

Երևանի քաղաքապետի հրավերով պաշտոնական այցով մայրաքաղաքում գտնվող ՌԴ Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գորբանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Դոնի Ռոստով քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը: Ողջունելով գործընկերոջն ու շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար` Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Երևանի և Ռուսաստանի Դաշնության մարզերի ու քաղաքների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված