14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի հետ /Ֆոտո/

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցում հոկտեմբերի 18-ին մասնակցել է կիրակնօրյա պատարագին եւ ջրօրհնեքի արարողությանը: Պատարագից հետո ԱԺ փոխնախագահն այցելել է Սանկտ Պետերբուրգի հայկական մշակութային կենտրոն, ներկա գտնվել քաղաքի Հայ առաքելական եկեղեցու Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնի սաների համերգին: Էդուարդ Շարմազանովը հայկական մշակութային կենտրոնում հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: […]

Քարաթափում` Սյունիքում

Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.38-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (ընկել է մեկ քար՝ մոտ 1 խմ)՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի: Հրշեջ-փրկարարները […]

24 ժամ ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված  հոկտեմբերի 19-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 20-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի` Երևանյան փողոցն ու «Արզնի» առողջարանը մասնակի, Մաշտոցի, Խաչատրյան, Առողջարանայինի, Ա. Բարսեղյան, Թումանյան, Չարենցի, Երկաթուղայինների, Ազատամարտիկների, Աղպրակի փողոցների ջրամատակարարումը:

Բնակարանագողը տանտերերի աչքի առաջ դիմել է փախուստի

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Վրացական փողոցի 15 շենքի բնակչուհի Աստղիկ Վ.-ն և հայտնել, որ ամուսնու հետ վերադառնալով տուն՝ նկատել են մի երիտասարդի, որը դուրս գալով իրենց բնակարանից՝ դիմել է փախուստի: Իրենք անմիջապես մտնելով տուն պարզել են, որ բնակարանից գողացել են 380.000 դրամ: Այս […]

Մահվան ելքով պատահար` Արմավիր-Երևան ճանապարհին

Հոկտեմբերի 16-ին, ժամը 01.15-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել 1984 թ. ծնված Գառնիկ Սերգոյանի վարած «Մերսեդես Բենց E-280» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաները. վերջինիս վարորդը թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը՝ հեռացել է: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Վթարի հետևանքով առաջին ավտոմեքենայի վարորդը և երկրորդի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Առավոտյան […]

ՀՀ-ի փաստաբանական գործունեությունը մեծ թռիչք է կատարել և կշիռ ունի միջազգային հարթակում

ՀՀ փաստաբանների պալատում կայացել է ՀՀ ՓՊ-ի և Փաստաբանների միջազգային միության (համագործակցության) Սիբիրյան դաշնային  մասնաճյուղի նախագահ Սերգեյ Վլասովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի լրատվական ծառայությունը: Հանդիպման ժամանակ Վլասովը նշել է. «Ուրախությամբ պետք է նշենք, որ հայաստանյան փաստաբանական գործունեությունը մեծ թռիչք է կատարել և կշիռ ունի միջազգային հարթակում: Ցավոք այսօր […]

Գորիկ Հակոբյանի անունից շինծու նամակ է տարածվել` հակառակորդի կողմից

Ս.թ հոկտեմբերի 16-ին ադրբեջանական www.faktxeber.com ինտերնետային լրատվամիջոցը հրապարակել է հերթական կիսագրագետ ու անհաջող սադրիչ տեղեկատվությունը: Ադրբեջանի հակահայկական քարոզչությունն այս անգամ «սենսացիոն» տեղեկատվական արտահոսք է կազմակերպել` իբրև հայթայթել ու հրապարակել է ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանի պաշտոնական գրությունը՝ ուղղված ԼՂՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Ա. Ղարամյանին: Այս մասին հայտնում է ԱԱԾ լրատվական ծառայությունը: Շինծու նամակի թռուցիկ […]

Ո՞վ է ՀԷՑ-ի նոր տնօրենը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն նշանակված Կարեն Սերյոժայի Հարությունյանն էներգետիկ համակարգում աշխատում է 1996-ից։ Այս մասին հայտնում է ՀԷՑ-ի լրատվական ծառայությունը: 1996-2002 թթ. Կարեն Հարությունյանն աշխատել է որպես գլխավոր հաշվապահ, ֆինանսական տնօրեն, 2002-2012թթ. զբաղեցրել է Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրենի տեղակալի, գլխավոր հաշվապահի պաշտոնը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում: 2012-2014թթ. աշխատել է «Շիրակի ջրմուղկոյուղիում» որպես ֆինանսական տնօրեն, […]

Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհը կնորոգվի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ այսօր ստորագրվել են ՀՀ կառավարության և Եվրոպական ներդրումային բանկի միջև համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք փաստաթղթեր: Ի թիվս այլ փաստաթղթերի` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ԵՆԲ փոխնախագահ Լասլո Բարանյայն ստորագրել են «Մ6-Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի վերականգնման և բարելավման ներդրումային ծրագրի» մտադրությունների մասին հռչակագիրը: Հռչակագրով […]

Երևանցի 1400 զինվորների ծնողներ մեկնել են տեսակցելու իրենց որդիներին

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում կյանքի կոչված սոցիալական բաղադրիչի ծրագրերից մեկն էլ սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողներին իրենց որդիներին տեսակցելու հնարավորության ընձեռումն էր:  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հերթական անգամ Տավուշի, Սյունիքի մարզերի և ՀՀ հարավարևելյան սահմանամերձ տարածքների զորամասեր են ուղևորվում շուրջ 1400 ժամկետային զինծառայողների ծնողներ: Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ է մաղթել Երևանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված