24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Բնակարանագողը տանտերերի աչքի առաջ դիմել է փախուստի

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Վրացական փողոցի 15 շենքի բնակչուհի Աստղիկ Վ.-ն և հայտնել, որ ամուսնու հետ վերադառնալով տուն՝ նկատել են մի երիտասարդի, որը դուրս գալով իրենց բնակարանից՝ դիմել է փախուստի: Իրենք անմիջապես մտնելով տուն պարզել են, որ բնակարանից գողացել են 380.000 դրամ: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ ոստիկանության ծառայողները նույն օրը, ժամը 15.10-ին, Վրացական փողոցի 21/2 շենքի մի բնակարանից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արամայիս Հ.-ին:

Պարզվել է, որ գողությունը կատարել է վերջինս: Գողոնը մասամբ առգրավված է:

Արամայիս Հ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ