14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Խաղողի պահանջարկը 160 հազար, առաջարկը 50 հազար տոննա

Մինչև մթերման գործընթացը սկսելը կատարվել է մթերվող խաղողի կանխատեսվող ծավալների մոնիթորինգ, ըստ որի` ընթացիկ տարվա շուրջ 210 հազ. տոննա խաղողի մթերման առաջարկի դիմաց մթերման պահանջարկը կազմել է 160.0 հազ. տոննա: Ստեղծված իրավիճակում, խաղողի մթերման կազմակերպման համար անհրաժեշտություն առաջացավ լուծելու շուրջ 50.0 հազ. տոննա խաղողի լրացուցիչ քանակության մթերման խնդիրը: Այս մասին տեղեկացնում է գյուղնախարարության լրատվական ծառայությունը: […]

Արտադրության ծավալները գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշները

Այսօր ՀՀ գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ տեղի է ունեցել «Հայագրոֆորում» ամենամյա համաժողովը, որի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդես է եկել ելույթով, որտեղ ասել է. «Նախարարությունը, գյուղատնտեսության ոլորտին առնչվող խնդիրների լուծման գործընթացում ակտիվ համագործակցություն է ունեցել հանրապետության բոլոր մարզպետարանների և նրանց համապատասխան ստորաբաժանումների հետ: Գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականությունն իրականացվում է մի շարք ծրագրերի միջոցով: […]

Ինչքա՞ն են աճել ՀՀ-ում մշակա­բույսերի ցանքատարածությունները

ՄԱԿ-ի ընդունած հայտա­րարությունն առավել համահունչ է մեր հանրապետության գյուղա­տնտեսության պայ­մաններին և ոլորտում իրա-կանացվող քաղաքականությանը, որը նպատակաուղղվել է հողային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը: Այս մասին տեղեկացնում է գյուղատնտեսւոթյան նախարարության լրատվական ծառայությունը: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում գյուղատնտեսական մշակա­բույսերի ցանքատարածությունները 2011-2015 թվականների ընթացքում ավելացել են գրեթե 68000 հեկտարով, միայն 2015 թվականին` 18500 հեկտարով և կազմել են 351300 հեկտար: Վարելահողերի […]

40 մլն դոլարի վարկ` ֆիննախարարությանը

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը համաձայնագիր են ստորագրել, որով նախատեսվում է Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից: Ոռոգման համակարգերի արդիականացումե ծրագրի իրականացման համար Հայաստանին տրամադրել 40 մլն դոլարի չափով ներդրումային վարկ: Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի ոռոգման համակարգերի արդիականացումը և ջրօգտագործողների միավորումների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումն է: Ծրագրով նախատեսվում է բարձրացնել […]

Հավաքվել էին գլուխ գլխի

Հոկտեմբերի 16-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Քննարկման առարկան ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2015 թվականի ինն ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն էին: Արձանագրված ցուցանիշներին անդրադարձավ Վլադիմիր Գասպարյանը: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Հաշվետու զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը՝ ըստ տարածքների և աշխատանքային ուղղությունների վերլուծելով օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները, […]

Նախկին վարչապետը նոր պաշտոն ստացավ

Նախագահ Սերժ Սարգսյանը Ղազախստանի Հանրապետությունում այսօր, ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից հետո, մասնակցել է նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին: Քննարկումների ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարները` Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը և ՌԴ […]

Պարգևատրել են

Նախագահը ստորագրել է 3 նոր հրամանագրեր, որոնցով Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 70-ամյա հոբելյանի առթիվ, արվեստի բնագավառում ներդրած ավանդի համար Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության ամբիոնի պրոֆեսոր Գարեգին Համբարձումի Դավթյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, նույն մեդալով է պարգևատրվել նաև ակադեմիայի գեղանկարչության ամբիոնի պրոֆեսոր Ժորա Գրիշայի Հայրապետյանը և գրաֆիկայի և գծանկարչության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արա ԱնդրանիկիԲաղդասարյանը:

Մայրաքաղաքի փողոցներում տեղադրվում են նոր հեծանվականգառներ

Մայրաքաղաքում հեծանվային մշակույթի և ընդհանրապես հեծանիվների` որպես մատչելի տեղաշարժման փոխադրամիջոցի տարածմանը զուգահեռ, մի շարք փողոցների մայթերին հեծանվականգառներ տեղադրելու  անհրաժեշտություն էր առաջացել: Այս մասին հայտնում է քղաքապետարանի լրատվական ծառայությունը: Այդ նպատակով հայտարարված մրցույթում հաղթած կազմակերպությունը  սկսել է տեղադրել  հեծանվականգառներ, որոնց թիվը ներկայում դեռևս 40 է: Դրանց առաջին խմբաքանակը տեղադրելուց հետո ծրագրի նկատմամբ հետաքրքրություն է դրսևորել նաև […]

Սպորտային առաջնություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար /Ֆոտո/

Հոկտեմբերի 16-ին Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) կազմակերպվել է սպորտային առաջնություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ «Փյունիկ» հասարակական կազմակերպության ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող անդամները, նրանցից ձևավորված թիմերը մրցում են մինյանց և հաշմանդամություն չունեցող երիտասարդների հետ մի շարք մարզաձևերում՝ բասկետբոլ, վոլեյբոլ, բազկամարտ, թենիս, շախմատ։ Մասնակիցներն ուժերը կչափեն նաև ինտելեկտուալ խաղում։ Այս մասին հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի […]

Միջազգային հանրության հայտարարությունները պետք է լինեն օբյեկտիվ և հասցեական. Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում մասնակցել է Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-ամյակին նվիրված միջազգային համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով՝ մասնավորապես նշելով. «Հարգարժան հյուրեր, Տիկնայք եւ պարոնայք, Երկրորդ աշխարհամարտի ավարտից անցել է 70 տարի, որն իրավամբ համարվում է մարդկության պատմության ամենաարյունահեղ էջը: Պատերազմը, որը խլեց ավելի քան 50 միլիոն կյանք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված