19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Մայրաքաղաքի փողոցներում տեղադրվում են նոր հեծանվականգառներ

Մայրաքաղաքում հեծանվային մշակույթի և ընդհանրապես հեծանիվների` որպես մատչելի տեղաշարժման փոխադրամիջոցի տարածմանը զուգահեռ, մի շարք փողոցների մայթերին հեծանվականգառներ տեղադրելու  անհրաժեշտություն էր առաջացել: Այս մասին հայտնում է քղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Այդ նպատակով հայտարարված մրցույթում հաղթած կազմակերպությունը  սկսել է տեղադրել  հեծանվականգառներ, որոնց թիվը ներկայում դեռևս 40 է: Դրանց առաջին խմբաքանակը տեղադրելուց հետո ծրագրի նկատմամբ հետաքրքրություն է դրսևորել նաև մասնավոր հատվածը, և մինչև տարեվերջ համայնք-մասնավոր համագործակցությամբ կտեղադրվի ևս 35 հեծանվականգառ:

Հեծանվականգառների արտաքին տեսքը համաձայնեցվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատու կառույցների հետ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ