ՀՀ-ի պահանջները Փերինչեքի գործով ամբողջությամբ բավարարվել են Եվրոպական դատարանի կողմից
2015 թվականի հոկտեմբերի 15-ին Եվրոպական դատարանը հրապարակեց Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով վճիռը: Այդ գործում Հայաստանի Հանրապետությունը ներգրավված էր՝ որպես երրորդ կողմ: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը: Գործին մասնակցելով երրորդ կողմի կարգավիճակում՝ Հայաստանի Հանրապետությունն ակնկալում էր, որպեսզի Եվրոպական դատարանի վճռից բացառվեն ձևակերպումներ, որոնք կարող են որևէ կերպ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության փաստը: […]