14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Գալուստ Սահակյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ ալ Կասիմիին: Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ իր գործունեությամբ դեսպանը կնպաստի երկու երկրների խորհրդարանների համագործակցության առավել ակտիվացմանը, միջազգային հարթակներում փոխգործակցությանը: Այս համատեքստում պարոն Սահակյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարաններում գործող […]

Ստեղծվել են պաշտպանության ոլորտում գործնական համագործակցություն զարգացնելու նախադրյալներ

Հոկտեմբերի 13-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն: Այցի առաջին օրը կայացել են ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները հյուրընկալող երկրի իր պաշտոնակցի և խորհրդարանի Ստորին պալատի փոխնախագահի հետ: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը: Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար Մարտին Ստորպնիցկու հետ հանդիպման ժամանակ կողմերը երկուստեք ընդգծել են քաղաքական […]

Պաշտոնական Երեւանն ու աֆրիկյան երկրները

Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աֆրիկյան վեց երկրների արտգործնախարարների հետ ստորագրեց հարաբերությունների զարգացմանը միտված յոթ փաստաթուղթ։ Սենեգալի Հանրապետության հետ ստորագրվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման մասին փոխըմբռնման հուշագիր: Հայաստանի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև ստորագրվեց արձանագրություն դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության կառավարության և Մադագասկարի […]

Գերեզմանատանը թունավորվել է

Հոկտեմբերի 13-ին, ժամը 17.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 16.59-ին Շահումյանի գերեզմանատնից ջրից թունավորումով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 1981թ. ծնված Ա. Հ.-ն: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հայաստան կժամանի ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով հոկտեմբերի 14-15-ը Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին։ Այցի շրջանակում նախատեսված են Իրանի նախագահի առաջին տեղակալի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Այս մասին հայտնում է կառավարության […]

Շիրակի մարզում գրանցվել է թույլ կարկուտ, իրականացվել է մոտ 38 հազար կրակոց

ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանների աշխատանքների մասին: Նշված ժամանակահատվածում Շիրակի մարզում գրանցվել է թույլ կարկուտ, իրականացվել է մոտ 38 հազար կրակոց: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Ս. Մխիթարյանը հայտնեց, որ հոկտեմբերի 8-11 Ծաղկաձորի […]

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է 279 դեպք` 17 զոհով

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցություն, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը զեկուցեց ձեռնարկված միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է 279 դեպք` 17 զոհով և 75 տուժածով: Ս. Ազարյանը տեղեկացրեց նաև, […]

Աջակցություն` պատանեկան արտրիտ ունեցող երեխաներին

Այս տարի առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում hոկտեմբերի 12-ը նշվեց որպես Արթրիտի hամաշխարհային oր: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: «Երեխաներ առանց ցավի» hիմնադրամի նախաձեռնությամբ և «Արաբկիր» բժշկական համալիր-մանուկների և դեռահասների առողջության ինստիտուտի աջակցությամբ կազմակերպված միջոցառումը նպատակ ուներ աջակցելու պատանեկան արթրիտով հիվանդ երեխաներին` ստեղծելով տոնական տրամադրություն նրանց համար: Միջոցառման ընթացքում հնչեցին երգեր փոքրիկ երգիչների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված