Շաբաթվա ընթացքում արձանագրվել է 279 դեպք` 17 զոհով
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցություն, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը զեկուցեց ձեռնարկված միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է 279 դեպք` 17 զոհով և 75 տուժածով: Ս. Ազարյանը տեղեկացրեց նաև, որ ակտիվ աշխատանքներ են տարվում 2016 թ. միջոցառումների մշակման ուղղությամբ:
Խորհրդակցության ընթացքում «ՍՊԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց ընթացիկ աշխատանքների և նախատեսվող միջոցառումների մասին: Գործակալության պետը հայտնեց, որ ռուս գործընկեր, ՌԴ Գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության մասնագետ, տեխնիկական գիտությունների թեկանածու Պավել Բուտիրինի հետ համագործակցությամբ` Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում տեղադրված դեֆորմոգրաֆի գրանցող սարքը (ռեգիստրատոր) փոխարինվել է նորով: Հ. Պետրոսյանի խոսքով` նոր թվային սարքը համապատասխանում է ժամանակակից պահանջներին և կարող է տեղեկությունը թվային եղանակով փոխանցել տվյալների ընդունման կենտրոն: