10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Շիրակի մարզում գրանցվել է թույլ կարկուտ, իրականացվել է մոտ 38 հազար կրակոց

ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանների աշխատանքների մասին: Նշված ժամանակահատվածում Շիրակի մարզում գրանցվել է թույլ կարկուտ, իրականացվել է մոտ 38 հազար կրակոց: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը:

«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Ս. Մխիթարյանը հայտնեց, որ հոկտեմբերի 8-11 Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում Սպորտի և երիտասարդության հարցերի նախախարության նախաձեռնությամբ անցկացվել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը, որին մասնակցել է լսողական, տեսողական և հենաշարժողական խնդիրներ ունեցող 165 հաշմանդամ` վեց մարզաձևերում (լող, շախմատ, շաշկի, դարթս, բասկետբոլ, սեղանի թենիս): ՀՀ ՏԿԱԻՆ-ը ներկայացրել են 6 մարզիկներ` 4-ը բասկետբոլ, 1-ը շախմատ, 1-ը շաշկի մարզաձևերում:

Խորհրդակցության ընթացքում նախարար Ա. Երիցյանի հրամանով` ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ, փ/ծ փոխգնդապետ Գևորգ Գալստյանին շնորհվեց փ/ծ գնդապետի կոչում:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ