11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Էդուարդ Շարմազանովը նախագահել է ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի նախագահությամբ Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում հոկտեմբերի 15-ին տեղի են ունեցել Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովին (ԱՊՀ ՄԽՎ) կից անվտանգության ոլորտի եւ նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդեցության օրենսդրության ներդաշնակեցման հարցերի միացյալ հանձնաժողովի եւ ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության  անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերը: Այս մասին հայտնում են խորհրդարանից:

Նիստերի ընթացքում քննարկվել են տեղեկատվական անվտանգությանը, կոռուպցիայի, ինչպես նաեւ ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:

Նիստի ավարտից հետո ԱԺ փոխնախագահը ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում ափսոսանք է հայտնել, որ մեր օրերում դեռ հանդիպում են այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են ահաբեկչության, այլատյացության, նացիզմի եւ ֆաշիզմի դրսեւորումները: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ նմանօրինակ դրսեւորումների սպառնալիք կա նաեւ ԱՊՀ տարածաշրջանում՝ հորդորելով լիակատար անհանդուրժողականություն դրսեւորել դրանց նկատմամբ:

9

10

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ