10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

ՏՏ համաշխարհային համաժողովը՝ Հայաստանում

Կառավարության պահուստային ֆոնդից 49 մլն դրամ կհատկացվի Էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանում 2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը կազմակերպելու համար անհրաժեշտ երաշխիքային կանխավճարի իրականացումն ապահովելու նպատակով: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը ՏՏ ոլորտի միջազգային խոշոր միջոցառում է, որը կնպաստի միջազգային կառույցների և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության խթանմանը, հայկական ՏՏ ոլորտի կարողությունների և ձեռքբերումների ներկայացմանը, ոլորտի տեղական ընկերությունների ՏՏ արտադրանքի, լուծումների և ծառայությունների արտահանման շուկաների ընդլայնմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Նախորդ տարիներին համաժողովն անցկացվել է Կանադայում, Նիդերլանդներում, Մալազիայում, ԱՄՆ-ում, Հունաստանում, Ավստրալիայում, Չինաստանում, Իսպանիայում, Ճապոնիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Դանիայում և Մեքսիկայում: Հովիկ Աբրահամյանը կարևորել  է համաշխարհային  համաժողովի անցկացումը Հայաստանում և համոզմունք հայտնել, որ այն կտա դրական արդյունքներ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ