10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչքա՞ն են աճել ՀՀ-ում մշակա­բույսերի ցանքատարածությունները

ՄԱԿ-ի ընդունած հայտա­րարությունն առավել համահունչ է մեր հանրապետության գյուղա­տնտեսության պայ­մաններին և ոլորտում իրա-կանացվող քաղաքականությանը, որը նպատակաուղղվել է հողային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը: Այս մասին տեղեկացնում է գյուղատնտեսւոթյան նախարարության լրատվական ծառայությունը:

Ընդհանուր առմամբ, հանրապետությունում գյուղատնտեսական մշակա­բույսերի ցանքատարածությունները 2011-2015 թվականների ընթացքում ավելացել են գրեթե 68000 հեկտարով, միայն 2015 թվականին` 18500 հեկտարով և կազմել են 351300 հեկտար: Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը 2015 թվականին հասել է 78.5 %-ի, 2010 թվականի 63.2 %-ի դիմաց:

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին գյուղա­տնտեսության համա­խառն արտադրանքը կազմել է 504 միլիարդ 900 միլիոն դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակա­հատվածի ցուցանիշը  13.5 %-ով:

Հանրապետության բոլոր մարզերում գրանցվել է գյուղատնտեսության բոլոր ճյուղերի արտադրության ծավալների զգալի աճ:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ