15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկաններն ուժ են կիրառել վարորդի նկատմամբ

ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայող Գուրգեն Դ.-ն հայտնել է, որ 2015 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, գործընկերոջ հետ Աբովյան քաղաքում ծառայություն իրականացնելու ընթացքում կանգնեցրել են «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան: Հիշյալ մեքենայի վարորդից փաստաթղթեր պահանջելու կապակցությամբ ավտոմեքենայում գտնվող անձինք վիճաբանության, ապա քաշքշուկի են բռնվել իրենց հետ, որի ընթացքում վերջիններիս կողմից իր գլխին և դեմքին հասցված վնասների հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը:

Նույն դեպքի կապակցությամբ հաղորդում է տվել նաև քաղաքացի Արտյոմ Մ.-ն՝ հայտնելով, որ ընտանիքի անդամների հետ իր «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայով դեպի Աբովյան քաղաք երթևեկելու ճանապարհին իրեն կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության ծառայողները, ովքեր անհիմն վիճաբանություն ստեղծելով` բռնություն են գործադրել իր նկատմամբ և պատճառել մարմնական վնասվածքներ:

Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ