15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բարեփոխումներ` ուղղված հոգեբուժության ոլորտի բարելավմանը

Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) պատվիրակության  հետ ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվեցին  հոգեբուժության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:

Պատվիրակության  անդամներ դատաբժշկական հոգեբույժ Քլայվ Միը (Օքսֆորդ, Միացյալ թագավորություն) և Խոշտանգումների կանխարգելման կենտրոնի բժշկական փորձագետ  Մարզենա Կսելը ներկայացրին հայաստանյան հոգեբուժական կազմակերպություններում իրենց կատարած  ուսումնասիրության նախնական դիտարկումները:

ՀՀ առողջապահության  նախարար Արմեն Մուրադյանը շնորհակալություն հատնեց պատվիրակությանը կառուցողական մոտեցումների  համար` առանձնակի կարևորելով կառույցի կատարած աշխատանքը, խորհուրդներն ու առաջարկները:

«Հոգեկան առողջության խնդիրները Հայաստանի Հանրապետության  կառավարարության ուշադրության կենտրոնում են և այս ոլորտում կատարվում են մի շարք բարեփոխումներ»,- ասաց նա:

Մասնավորապես` ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ամբողջովին նոր խմբագրությամբ մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այս փաստաթղթով ի թիվս այլ կարգավորումների սահմանվել են հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքները, հարկադիր բուժման ընթացակարգերը, դատհոգեբուժական փորձաքննությունների իրականացման կարգը, ժամկետները, հոգեկան խանգարումներով տառապող անձանց տվյալների, այդ թվում բժշկական գաղտնիքի պահպանմանը ներկայացվող պահանջները:

Արմեն Մուրադյանը նշեց նաև, որ 2014 թվականի ապրիլին ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019թթ.. ռազմավարությամբ նախատեսվող միջոցառումները, որոնց  գործնական իրականացումն ապահովելու նպատակով մշակված  ծրագիրը   2015թ. աշնանը նախատեսվում է ներկայացնել Համաշխարհային բանկին:

Հինգ տարիների տևողությամբ (2016-2020թթ.)  ծրագրի նպատակն է աջակցել հոգեբուժական ծառայությունների ինտեգրմանն առողջության պահպանման առաջնային օղակին, աջակցել հոգեբուժական ծառայության կառուցվածքի օպտիմալացմանը և արդիականացմանը, աջակցել հոգեբուժական ծառայություններ տրամադրող անձնակազմի շարունակական կրթմանը և համայնքային մակարդակի հոգեբուժական ծառայությունների հզորացմանը, ինչպես նաև աջակցել Հայաստանի 4 քաղաքային համայնքներում խնամքի տների ստեղծմանը, որը  կապահովի ակտիվ բուժում չպահանջող հիվանդների սոցիալական ինտեգրվածությունը:

«Հոգեկան առողջության ոլորտում մենք ունենք հստակ ձևավորված մոտեցումներ, որոնք արդեն տրված են թղթին: Մենք հաստատակամ գնում ենք դեպի փոփոխություններ, որոնց հիմքում պետք է լինեն մարդու իրավունքները  և բժշկական ժամանակակից մեթոդները: Սրանք են մեր նոր ռազմավարության անկյունաքարերը»,- ընդծեց նախարարը` հավելելով, որ հստակ քայլեր են իրականացվում իրավական դաշտի ապահովման, հոգեբուժության ոլորտի առավել  արդյունավետ  կառավարման և բուժօգնության որակի բարելավման ուղղությամբ:

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հարկադիր բուժման,  հոգեկան խանգարումներով տառապող անձանց օրենսդրությամբ սահմանված իրավունքներին,  այլ արդիական հարցերի:

Կարևորվեց  հոգեբուժության ոլորտի բարելավմանն  նպատակով արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև բուժանձնակազմի գիտելիքների բարձրացմանն ուղղված շարունակական աշխատանքի իրականացումը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ