16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Տնտեսական հարաբերություններ Իսպանիայի հետ

ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանի և Իսպանիայի Թագավորության կառավարությունների միջև տնտեսական համագործակցության համաձայնագիր ստորագրելու հարցը: Կառավարության նիստին հարցը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Փոխնախարարի  խոսքով` համաձայնագիրը մշակվել է Իսպանիայի հետ առևտրատնտեսական բնագավառը կանոնակարգող անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորման և երկու երկրների միջև տվյալ բնագավառի հարաբերությունների կանոնակարգման նպատակով:

Ակնկալվում է, որ համաձայնագրի կնքումը հնարավորություն կընձեռի իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել երկարատև տնտեսական հարաբերություններ, ստեղծել տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմաններ, բարձրացնել գործարար ակտիվությունը:

Համաձայնագրով նախատեսվում է տնտեսական փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դիվերսիֆիկացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ինչպես նաև ստեղծել տնտեսական համագործակցության հարցերով հայ-իսպանական միջկառավարական հանձնաժողով:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ