18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ընկերությունը 3 տարով ազատվեց ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ից

ՀՀ կառավարությունը երեք տարի ժամկետով հետաձգեց Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան համայնքում գործող «Տավուշ Տեքստիլ» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2015 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 2017 թվականի մարտի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը:

Կառավարությունը հոկտեմբերի 15-ի նիստում հավանություն տվեց համապատասխան որոշման նախագծին:

Ներդրումային ծրագրի շրջանակներում «Տավուշ Տեքստիլ»-ը նախատեսում է Չորաթանում կազմակերպել բանվորական ձեռնոցների արտադրություն, որը զգալիորեն կնպաստի տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացմանը՝ հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով:

Ծրագրի իրականացման համար ներդրվելու է 2.1 մլրդ դրամ, որից մոտ 0.8 մլրդը սարքավորումներ ձեռք բերելու համար: Ընկերությունը կարտադրի տարեկան շուրջ 0.39 մլրդ դրամի արտադրանք (2015թ), որն ամբողջությամբ կարտահանի ՌԴ և այլ երկրներ:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 450 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2015թ.– 120, 2016թ.- 140 և 2017թ.-142 հազ. դրամ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ