15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Շարունակվում է Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունը

Հայ-իրանական գործարար համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև Իրանի Իսլամական հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին:

«Չափազանց ուրախ եմ, որ առիթ ունեմ ներկա գտնվելու Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Երկու հարևան երկրները՝ Իրանը և Հայաստանը, ունեն պատմական անցյալ և օրինակելի փոխհարաբերություններ, մշակութային ու քաղաքական հարաբերությունների լայն շրջանակ, որը ժամանակի ընթացքում ավելի է ամրապնդվել: Իրանահայերն իրենց նպաստն են բերում Իրանի առաջընթացին, և մենք որևիցե սահմանափակում չունենք Հայաստանի հետ մեր հարաբերությունները զարգացնելու առումով», – ասել է ԻԻՀ առաջին փոխնախագահը: Պարոն Ջահանգիրին ընդգծել է, որ անհրաժեշտ է Հայաստանի և Իրանի միջև քաղաքական ու մշակութային երկխոսության բարձր մակարդակին հասցնել նաև զարգացման մեծ ներուժ ունեցող առևտրատնտեսական համագործակցությունը: Այս համատեքստում նա կարևորել է հայ-իրանական գործարար համաժողովի անցկացումը, որը լավ առիթ է երկկողմ տնտեսական հնարավորություններին ծանոթանալու և առևտրատնտեսական կապերը խթանելու համար: Էսհաղ Ջահանգիրին կարևորել է համատեղ ջանքերի գործադրումը՝ գոյություն ունեցող խնդիրները քննարկելու առումով. «Այս ուղղությամբ կարևոր է, որ մենք կարողանանք մի շարք  հուշագրեր ստորագրել, որոնց թվում է նաև արտոնյալ սակագների պայմանագիրը»:

Պարոն Ջահանգիրին նշել է, որ իրանական կողմի աջակցությամբ հաջողությամբ շարունակվում է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության ծրագիրը, որտեղ որոշ դժվարություններ կային, և ՀՀ վարչապետի՝ Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում կայացած երկկողմ բանակցությունների արդյունքում շինարարական աշխատանքները վերսկսվել են: Էսհաղ Ջահանգիրին համոզմունք է հայտնել, որ կարճ ժամանակահատվածում դրանք ավարտին կհասցվեն:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ