27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

20-ամյա աղջիկը դանակահարել է ընկերուհուն հանուն iPhone-ի

ՌԴ Լենինգրադյան շրջանում 20-ամյա աղջիկ է ձերբակալվել, ով հարձակվել է իր հյուրի վրա՝ սմարթֆոնի համար։ 20-ամյա աղջիկը դանակով խփել է իր 19-ամյա ընկերուհուն, ով իր տուն հյուր էր եկել, ապա խլել է նրա iPhone-ը։ Աղջիկը տեղափոխվե է հիվանդանոց, նրա վիճակը միջին ծանրության է։  

Չարաշահել են պաշտոնական դիրքը

Պաշտոնեական դիրքի չարաշահման և փաստաթղթերի կեղծման դեպքերի վերաբերյալ քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել պաշտոնատար անձանց, այդ թվում` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պրոբացիայի պետական ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու  դեպքերի  վերաբերյալ քրեական […]

Արա Բաբլոյանը պարգևատրեց

Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հասարակական եւ քաղաքական կյանքում ներդրած մեծ ավանդի համար ծննդյան 70-ամյակի առթիվ Վարազդատ Ավոյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով: Շնորհավորելով Վարազդատ Ավոյանին՝ Արա Բաբլոյանը մաղթել է երկար տարիների կյանք եւ բարեկեցություն:

Դատարանը կհստակեցնի.«ABC.am» դոմենի սեփականատերը տուժել է/տեսանյութ/

«ABC դոմեն» ընկերությունը ոչ մի սխալ չի գործել»,-այսօր՝ նոյեմբերի 7-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «ABC դոմեն» ընկերության տնօրեն Գրիգորի Սաղյանը: Նշենք, որ օրեր առաջ այդ սխալների մասին բարձրաձայնել է  «ABC.am» դոմեն տիրույթի սեփականատեր Արա Խաչատրյանը: «Ես արդեն ներկայացրել եմ «ABC դոմեն» ընկերության կողմից թույլ տված սխալները և այն ներկայացնում եմ նաև […]

Դատարանի դիրքորոշումը քաղաքական է. Անդրիաս Ղուկասյանը մանրամասնեց

Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանն այսօր`  ինքնաբացարկի միջնորդություն է  հայտնել  նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանին: Կարեն Մեժլումյանը նշել է , որ դատավորը կողմնակալ է, հանդես է գալիս մեղադրական կողմից: Պաշտպանի նշում է, որ դատավորի կողմնակալությունն ավելի ակնհայտ երեւաց անցած դատական նիստին` գործով վկա Գեղամ Սահակյանի […]

Մեկին խեղդել է լարով, մյուսին սպանել է կշռաքարով.սպանության մանրամասները

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Հրազդանի երկու բնակիչների սպանության եղանակը, շարժառիթը, էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ ՀՀ Քննչական կոմիտեից   հայտնում են, որ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Հրազդան քաղաքի բնակիչներ Վարդուհի Սիմոնյանի եւ Սամվել Ալիխանյանի սպանությունը կատարվել է շահադիտական նկատառումներով՝ […]

Ի՞նչ պատժաչափ կպահանջի Բաբայանի համար/տեսանյութ/

«Սամվել Բաբայանը անմեղ է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս  Սամվել Բաբայանի շահեր պաշտպան Ավետիս Քալաշյանը: Նշենք, որ Բաբայանը մեղադրվում է փողերի լվացման և «Իգլա» զենիթահրթիռային համակարգը Հայաստան` հեղաշրջման նպատակով  բերելու մեջ: Քալաշյանը չգիտի, թե պետական մեղադրողը ինչ պատժաչափ կպահանջի Բաբայանի համար: Մանրամասները` տեսանյութում:

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահաբաժիններում ապօրինի ծառահատումները իրականացվել են կայուն հանցավոր խմբի կողմից

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  տարբեր պահաբաժիններում ապօրինի ծառահատումների նպատակով հանցավոր խումբ ստեղծելու և հազարավոր ծառեր հատելու համար։ «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահաբաժիններում 2014-2017 թթ. իրականացված ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ հարուցված և ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր […]

Զինվորը կորցնում է գիտակցությունը, բայց ճանաչվել է պիտանի. Ահազանգ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ. ԶԻՆՎՈՐԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ՍԱԿԱՅՆ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՊԻՏԱՆԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԵՎ ՈՒՂԱՐԿՎԵԼ ԶՈՐԱՄԱՍ… ————————————————————— Հարգելի պարոն նախարար Ս.թ. մարտի 16-ին և ապրիլի 25-ին համապատասխան գրություններով խնդրել ենք Ձեզ հանձնարարել իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին հնարավորինս սեղմ ժամկետում N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա. Ղազարյանին տեղափոխել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, ըստ […]

Մալիշկա գյուղի բնակչին սպանելու համար մեղադրանք է առաջադրվել հարևանին

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են Մալիշկա գյուղի բնակիչ Վազգեն Սարգսյանի մահվան իրական հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ սպանության համար մեղադրանք է առաջադրվել հարևանին: 2017 թվականի հուլիսի 12-ին ահազանգ էր ստացվել Մալիշկա գյուղի բնակիչ Վազգեն Սարգսյանի ինքնասպանություն գործելու մասին. նույն օրը՝ ժամը 17։05-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի