29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Լուսավոր Հայաստանը» հաղթեց ՍԴ-ում. «մեր պահանջը բավարարվեց»

Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակեց «Լուսավոր Հայաստանի» դիմումի վերաբերյալ եզրակացությունը:  ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա ներկայացվել էր «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, 69-րդ հոդվածի 1-ին մասի, Վանաձորի համայնքի ավագանու 2017թ. մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումների՝ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» դաշինքի 26 պատգամավորներ, ՀՀ Սահմանադրական դատարանից պահանջում են անվավեր ճանաչել ՀՀ «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբացկությունների ներկայացուցիչները՝ լինելով փոքրամասնություն և չունենալով քվորում, գումարում են նիստեր ու կայացնում որոշումներ։

Լրագրողների հետ զրույցում դիմող կողմի Էդմոն Մարուքյանն ասաց, որ հակասահմանադրական է ճանաչվել այն նորմը, որի հիման վրա փոքրամասնությունը հղում կատարելով սխալ որոշմանը կատարում էր նիստեր, դրա հիման վրա որոշումներն էլ ուժ չեն ունենա: «Ազգային ժողովին ժամկետ է տրվել, որ շտկի այս համասահմանադրական նորմի համապատասխանեցումը:

Այդ նիստերը եղել են ապօրինի, այսօր ճանաչվել են հակասահամանադրական»,-ասաց Մարուքյանը: Արտակ Զեյնալյանն էլ հավելելեց, որ իրենց պահանջն ամբողջովին բավարարված է, որոշումն ուժի մեջ կմտնի եկող տարվա մարտ ամսին:

Մարուքյանը նկատեց, որ ըստ օրենքի՝ պետք է մանդատագողությամբ ընտրված քաղաքապետը հրաժարական տա, ու արտահերթ ընտրություններ պիտի լինեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ