03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

« Պավլիկ, ես ոնց որ զգում եմ, որ բոյը կարողա սկսվի».Սեֆիլյանի գործ

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 10-ին շարունակվում է  «Սեֆիլյանի և մյուսների» գորրծով դատական նիստը:

Մեղադրողները  հրապարակում են   «Հիմնադիր խորհրդարանի» համախոհների և գործով ամբաստանյալների գաղտնալսումների արձանագրությունները:

Սեֆիլյանի խոսակցություններից մեկում ասվում է. «Այս պայքարը երկար է տևելու և արդյունքի հասնելու համար նախ հարկավոր է հասարակությանը փոխել: Քննարկվում է Ղարաբաղցի –հայաստանցի թեման, ախր ՙ ինչո՞ւ պետք է ղարաբաղացիները իրանց էսքան սխալ պահեն»:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը նկատեց, որ գաղտալսումների հրապարակումը մի տեսակ անթույլատրելի է և անտրամաբանական:

«Գաղտնալսումները հրապարակվում են Ա և Ս տառերով: Խոսքը գնում է Ա- և Ս-ի խոսակցությունը, առաջին է երկու էջում երկու անձանց խոսակցությունն է մի թեմայի մասին, հաջորդ  էջում Ա-ի և Է-ի խոսակցությունն է բոլորովին ուրիշ բանի մասին, սակայն ներկայացվում է որպես մեկ ամբողջ խոսակցություն»,-նկատեց պաշտպանը:

Հրապարակվեցին նաև «Սասնա ծռեր»-ի գործով ամբաստանյալ, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Պավել Մանուլյանի գաղտնալսումների արձանագրությունները:

Պավել Մանուկյանի հեռախոսային խոսակցությունը  Գարիկ Խաչատրյանի հետ.

«Չարլիին ճանաչո՞ւմ ես Բերդից,  հատուկ գնդից է, իրան համդիպեցի բացատրեցի, որ իշխանափոխությունը լինում է, ասեց՝ ապեր ձեռք եք առնում: Ասեց ապեր՝ մտածեմ, տղեքին կհավաքեմ կասեմ»:

Հայկազ Եղիկյանի խոսակցության մեջ նման միտք է հնչում. « Պավլիկ ես ոնց զգում եմ, որ բոյը կարողա սկսվի»:  Պավլիկը պատասխանում է .«Դու պատրաստ եղիր ամեն ժամ»:

Դատարանը շարունակում է հրապարակեց գործին առնչվող գաղտնալսումների արձանագրությունները:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ:

Այս գործի շրջանակում մեղադրանք է առաջադրված նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Հովհաննես Պետրոսյանին ու Գալուստ Գրիգորյանին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ