28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Թող կրակեն մենք էլ կկրակենք».Սեֆիլյանը պատրաստվում էր զոհաբերության

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 10-ին շարունակվում է  «Սեֆիլյանի և մյուսների» գորրծով դատական նիստը:

Մեղադրողները  հրապարակում են   «Հիմնադիր խորհրդարանի» համախոհների և գործով ամբաստանյալների գաղտնալսումների արձանագրությունները:

Մասնավորապես Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի խոսակցության մեջ հնչում է. «Թող կրակեն մենք էլ կկրակենք, մեզ պետք չի վախացնել մարտի մեկով: Հարկավոր է այնպես կազմակերպել պայքարը, որ ժողովուրդը պատրաստ լինի զոհաբերության»:

Մեղադրողը ներկայացրեց նաև «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակում հայտնաբերված թռուցիկների բովանդակությունը և մի քանի  թղթերի վրա գրված կոչերը:

«Մի հավատա հանցագործ օլիգարխին», «Ցեղասպանները անպատիժ չեն մնա» և այլն:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը դիմեց դատարանին նշելով, որ հրապարակվել են թվով չորս արձանագրություններ և բոլոր արձանագրություններում ընթերականների նույն անուններն են. «Եթե հաստիքով ընթերականներ չեն, ապա կյանքում չեն մոռանա այդ օրը: Ամբողջ օրը նույն երկուսին են պտտել: Արդյունքում մենք էլ չենք մոռանա Հայկին ու Կարենին»:

Դատարանը տասը րոպե ընդմիջում հայտարարեց, քանի որ վատացել էր ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի ինքնազգացողությունը:

Ընդմիջումից հետո նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտնեց, որ Գալուստ Գրիգորյանը բարձր ջերմություն ունի և նրան ներարկումներ են արել: Դատարան հրավիրված բժիշկը նշել է, որ վերջինիս վիճակը կայուն և կարող է մասնակցել դատավարությանը:

Դատարանը շարունակում է հրապարակեց գործին առնչվող գաղտնալսումների արձանագրությունները:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ:

Այս գործի շրջանակում մեղադրանք է առաջադրված նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Հովհաննես Պետրոսյանին ու Գալուստ Գրիգորյանին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ