08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Վանում պատմական հայկական եկեղեցին որպես ախոռ է օգտագործվում

Վանի Գևաշ (պատմ. Ոստան-EH) շրջանի Ալթընսաչ գյուղում գտնվող հայկական Սբ. Թովմաս կիսավեր եկեղեցին այժմ օգտագործվում է որպես ախոռ: Վանա լճի ափից ոչ հեռու 400 մետրանոց բարձունքի վրա 10 կամ 11-րդ դարում կառուցված եկեղեցում ամփոփված են եղել Թովմաս առաքյալի մասունքները: Եկեղեցին 1671 թվականի վերանորոգումից հետո վերածվել է վանական համալիրի: Պատերին գանձ որոնողների բացած անցքերի ու շինությանը […]

Ոստիկանները խոշտանգել են քաղաքացիներին. հարուցվել է քրգործ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քաղաքացիներ Ա. Վարդանյանից ու Պ. Գրիգորյանից ստացված հաղորդումների հիման վրա, տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:  Այսպես, Ա. Վարդանյանը հաղորդում է տվել, որ 2017 թվականի հուլիսի վերջերին, տեղեկանալով, որ իր ծանոթները բերման են եթարկվել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին, պարզաբանումներ ստանալու […]

Կարո Եղնուկյանը կրին վատացել է

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝նոյեմբերի  9-ին պետք է  շարունակվեր «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը, սակայն երկարատև ընդմիջումից հետո նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ Սասնա ծռերին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը կրկին վատացել է, հնարավոր է՝ շտապ օգնություն հրավիրվի դատարան։ Դատավորը  տեղեկացրեց նաև, որ  15-20 րոպե, մինչ դատական նիստի […]

ՔԿՀ-ներից ահազանգեր ունենք, կայցելենք. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստին հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը  հայտարարեց, որ հանձնաժողովի անդամներն իր գլխավորությամբ առաջիկա օրերին կայցելեն հանրապետության մի շարք քրեակատարողական հիմնարկներ՝ ծանոթանալու դրանց բուժական մասերի վիճակին: «Երկուշաբթի կայցելենք մասնավորապես «Նուբարաշեն» և Դատապարտյալների հիվանդանոց: Այնուհետ՝ «Հրազդան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներ: Կլինենք նաև Գորիսում, որտեղից լուրջ ահազանգեր ունենք, կայցելենք «Արմավիր» ՔԿՀ»: Պատգամավորի […]

Անշարժ գույքի բազմաթիվ գործարքների վերաբերյալ տեղեկությունները չեն ներկայացվել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին

ՀՀ կառավարության 30.12.2010թ. թիվ 1775-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանվել է 2011թ.-ից անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների հետ կապված գործարքների վերաբերյալ տեղեկությունները ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից առցանց ռեժիմով, ՎԵԲ ծառայության միջոցով, յուրաքանչյուր եռամսյակ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու պարտադիր պահանջ: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից նշված […]

Լուրջ ռիսկեր է առաջացնում

Վարչական կարգով վարչական ակտերի բոոքարկումն ի տարբերություն դատական ակտով բողոքարկումների իրականացվում է  առանց վճարումների ու ավելի կարճ ժամանակում, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վարչական ակտերը մեծամասամբ բողոքարկվում են ոչ թե վարչական, այլ դատական կարգով. այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ այս բնագավառում մի շարք բացեր կան: «Վիճակագրության համաձայն՝ վարչական դատարաններում […]

Առեղծվածային մահ. Ժամանակ

Նոյեմբերի 3-ին մահացած՝ «հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ դատապարտյալ Էդիկ Գրիգորյանի ազգականները պատրաստվում են քայլեր ձեռ­նարկել, որպեսզի քրեական գործ հարուցվի իրենց հարազատի մահվան հանցամանքները պարզելա համար: Գրիգորյանի ազգականները համոզված պնդում են, որ նրան պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվել, հակառակ դեպ­քում նա այսօր ողջ կլիներ: Գրի­գորյանի հայրը մտածում է, որ եթե բժիշկն ասել ՝ տանեմ, ու թույլ […]

Ընտրատեղամասում «ՑԱՅԳ» հեռուստաընկերության լրագրողների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքով քրեական գործ է հարուցվել

2017 թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնի  տեսուչ-հերթապահը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը` ժամը 14:45-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ահազանգ  է ստացվել թիվ 30/08 ընտրական տեղամասում զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված […]

Կորցնում է հույսը. իրավապաշտպանը կհայտնվի փողոցում/տեսանյութ/

Գրող, լրագրող, իրավապաշտպան Հայկազ Մակարյանը կարող է հայտնվել փողոցում: Այս մասին Մակարյանը  հայտնեց Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում: Իրավապաշտպանը բացում է փակագծերը: Դիմել է պատկան մարմիններին և արդյունքում կորցրել է հավատը: Մանրամասները` տեսանյութում:

Բացահայտվել են Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած գողության մի շարք դեպքեր, հայտնաբերվել գողոնը

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած գողության մի շարք դեպքեր, հայտնաբերվել գողոնը։  Տվյալներ են  ձեռք բերվել նույն անձանց կողմից խմբի կազմում կատարված այլ հանցավոր դրսևորումների վերաբերյալ: 2017թ. օգոստոսի 28-ին ահազանգ էր ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքում գործող ռեստորանային համալիրի հանդիսությունների սրահից հափշտակվել են երաժշտական գործիքներ՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի