01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԿՀ-ներից ահազանգեր ունենք, կայցելենք. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստին հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը  հայտարարեց, որ հանձնաժողովի անդամներն իր գլխավորությամբ առաջիկա օրերին կայցելեն հանրապետության մի շարք քրեակատարողական հիմնարկներ՝ ծանոթանալու դրանց բուժական մասերի վիճակին:

«Երկուշաբթի կայցելենք մասնավորապես «Նուբարաշեն» և Դատապարտյալների հիվանդանոց: Այնուհետ՝ «Հրազդան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներ: Կլինենք նաև Գորիսում, որտեղից լուրջ ահազանգեր ունենք, կայցելենք «Արմավիր» ՔԿՀ»:

Պատգամավորի խոսքով, իրենք ահազանգեր ունեն առ այն, որ շատ բժիշկներ, կաշկանդվելով քրեակատարողական վարչության վերադասից, չեն ներկայացնում դատապարտյալի իրական առողջական վիճակը, որպեսզի վերջինս չտեղափոխվի դատապարտյալների հիվանդանոց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ