11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Ոստիկանները խոշտանգել են քաղաքացիներին. հարուցվել է քրգործ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քաղաքացիներ Ա. Վարդանյանից ու Պ. Գրիգորյանից ստացված հաղորդումների հիման վրա, տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից: 

Այսպես, Ա. Վարդանյանը հաղորդում է տվել, որ 2017 թվականի հուլիսի վերջերին, տեղեկանալով, որ իր ծանոթները բերման են եթարկվել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին, պարզաբանումներ ստանալու նպատակով գնացել է այնտեղ, սակայն ոստիկաններն իրեն ուղեկցել են աշխատասենյակներից մեկը, որտեղ առանց որևէ պատճառաբանության ծեծի են ենթարկել:

Մեկ այլ ՀՀ քաղաքացի` Պ. Գրիգորյանը հաղորդում է տվել որ 2017թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երկու օպերլիազորներ իրեն բերման են ենթարկել նշված բաժին, որտեղ հարկադրել են խոստովանել իրենց գյուղում կատարված գողությունը կամ տեղեկություններ հայտնել այլ անձանց կողմից հանցագործություններ կատարելու մասին:

Պ. Գրիգորյանի կողմից մերժում ստանալով` Թալինի բաժնի օպերլիազորները վերջինիս ծեծի են ենթարկել:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ