28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Կարո Եղնուկյանը կրին վատացել է

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝նոյեմբերի  9-ին պետք է  շարունակվեր «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը, սակայն երկարատև ընդմիջումից հետո նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ Սասնա ծռերին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը կրկին վատացել է, հնարավոր է՝ շտապ օգնություն հրավիրվի դատարան։

Դատավորը  տեղեկացրեց նաև, որ  15-20 րոպե, մինչ դատական նիստի մեկնարկը, զրուցել է Եղնուկյանի հետ, և վերջինս հայտնել է, որ կարող է մտնել նիստերի դահլիճ և հայտարարել, որ առանց իրեն ու իր պաշտպանների կարող են նիստը շարունակել։

Դատավորը հայտարարեց, որ առանց նրանց հնարավոր չէ  նիստը շարունակել, բայց մինչ հետաձգելը, ամբաստանյալ Խաչատուր Գիչյանից տեղեկացավ, որ վերջինս տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց։

Գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանին էլ տեղեկացրեց, որ զրուցել Է ՔԿՀ պետի հետ՝ նրան համապատասխան նկարչական պարագաներով ապահովելու հարցով։

Սասնա ծռերի մյուս 2 անդամները՝ Արմեն Լամբարյանն ու Արթուր Սողոմոնյանն էլ դատավորին խնդրել էին պարզել, թե ինչու դատապարտյալների հիվանդանոցում միայնակ են խցերում։ Դատավորը նշեց, որ ՔԿՀ ղեկավարությունը տեղեկացրել է, որ նրանք առանձնապես ծանր հանցագործության մեջ են մեղադրվում, ուստի պահվում են առանձին։ 

 

Դատական նիստը հետաձգվեց:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ