28 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրջ ռիսկեր է առաջացնում

Վարչական կարգով վարչական ակտերի բոոքարկումն ի տարբերություն դատական ակտով բողոքարկումների իրականացվում է  առանց վճարումների ու ավելի կարճ ժամանակում, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վարչական ակտերը մեծամասամբ բողոքարկվում են ոչ թե վարչական, այլ դատական կարգով. այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ այս բնագավառում մի շարք բացեր կան:

«Վիճակագրության համաձայն՝ վարչական դատարաններում նոյեմբերի դրությամբ քննության փոլում է շուրջ 9000 գործ: Իսկ հանձնված գործերով առաջին դատական նիստը օրը 2018 թ-ի հունվարին է: Վարչական դատարանի նման ծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում մարդկանց արդար դատաքննական իրավունքի մատչելիության, ինչպես նաև գործարար միջավայրի պաշտպանության տեսանկյունից»,-ասաց վարչապետը:

Նա հանձնարարեց ուսումնասիրել ու Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ այս խնդրի կարգավորման ու լուծման համար 2 ամսում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ