08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Տավուշում հայտնաբերված կնոջ դիակի վրա առկա են բռնության հետքեր

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ Տավուշի տարածքում հայտնաբերված դիակի ինքնությունը, սպանության  հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2017 թվականի նոյեմբերի 11-ին՝ Իջևան-Ճամբարակ ավտոճանապարհի խաչմերուկից շուրջ 600 մետր դեպի Իջևան քաղաքի ուղղությամբ՝ ճանապարհի աջ մասով հոսող գետի ափին, հայտնաբերվել է իգական սեռի դիակ՝ մասամբ հոշոտված։ Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև […]

ՔԿՀ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով քրեական գործ է հարուցվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ: Այսպես, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ից ստացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության` 02.12.2009թ.-ի ուղեկցական գրությունով հիշյալ հիմնարկ է ուղարկվել քննիչի կողմից դատապարտյալ Կ. Կ. Ստենգաչուից վերցված «POLIC LIMITED EDITION» […]

Ես իմ խոսքը դեռ կասեմ.Սամվել Բաբայան /տեսանյութ/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 13-ին կայացավ Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատավարության ժամանակ մեղադրող Արամ Արամյանը ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի համար պահանջեց 7 տարվա ազատազրկում: Նիստից հետո լրագրողները դիմեցին Սամվել բաբայանին, թե համաձայն է արդյոք ներկայացված պատժաչափին: «Ես իմ խոսքը դեռ կասեմ: Իհարկե համաձայն չեմ»,-արձագանքեց […]

7 տարի Սամվել Բաբայանին/տեսանյութ/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 13-ին շարունակվում է Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատավարությունը: Նշենք, որ այսօր պետական մեղադրող Արամ Արամյանը ներկայացնում է մեղադրական ճառը: Արամ Արամյանը իր ճառում ընդգծեց, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը «տրուբա» է անվանում «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգը, սակայն փորձաքննությունը ցույց է տվել, […]

ԱԱԾ-ից տեղեկացնում են

Հաշվի առնելով ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից բացահայտված՝ մաքսանենգ ճանապարհով Իրանի Իսլամական Հանրապետությունից առանձնապես խոշոր չափերով «հերոին» տեսակի թմրամիջոցի Հայաստան ներկրման դեպքի հետ կապված մի շարք լրատվամիջոցների կողմից ներկայացված հարցումները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նշված դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում 2017թ. հուլիսի 10-ին հարուցվել է քրեական գործ, եւ […]

Ու սրան շշմելու խոստովանություն է հետևում՝ բայց ինձ միայն ոստիկանությո՛ւնը կարող է օգնել…

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. Վերջերս որոշ օգտատերեր նորից հիշել են ոստիկանության բյուջեն ու, մեղմ ասած, զարմանալի առաջարկներ են անում այն կրճատելու, վերաձևակերպելու, տնօրինելու նոր ՙուղղությունների՚ վերաբերյալ: Օգտատերերից մեկն էլ հասել էր այնտեղ, որ պահանջում էր ընդհանրապես վերացնել ոստիկանության ֆինանսավորումն ու գումարները տրամադրել հայոց կրթության զարգացմանը:  […]

«Դա խտրականություն է»

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի շուրջ  ակտիվ քննարկումները շարունակվում են։ Շարունակվում է նաև ուսանողների նախաձեռնած բողոքի ակցիան ու դասադուլը։ Օրենքի նախագծով սահմանված է, որ Գևորգյան ճեմարանում սովորողներն   ուսումն ավարտելուց հետո  անմիջապես գնում են բանակ՝ հոգևոր սպասավորության։ Ստացվում է՝  ճեմարանում սովորողները տարկետումից օգտվելու են, մյուս բուհերի ուսանողները՝ ոչ։  Քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծում է՝  […]

Հաղորդում է ստացվել, որ հիվանդանոցի մանկաբարձական բաժանմունքում հիվանդի մերձավորը խմած «սպանում է» բժշկին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները: 2017թ. հոկտեմբերի 29-ին՝ ժամը 23:55-ին, «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ հիվանդանոցի մանկաբարձական բաժանմունքում հիվանդի մերձավորը խմած «սպանում է» բժշկին: Նախնական տվյալներով` նույն օրը՝ ժամը […]

Թուրքիայի իշխանությունները Թրամփի նախկին խորհրդականին փորձել են կաշառել

Թուրքիան Դոնալդ Թրամփի նախկին խորհդական Մայքլ Ֆլինին առաջարկել էր 15մլն դոլար,  իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի   փախուստը ԱՄՆ-ից դեպի Թուրքիա կազմակերպելու համար։ Ըստ «BBC»-ի թուրքական ծառայության, նման տեղեկություն է հրապարակել ամերիկյան «Wall Street Journal» պարբերականը։  Մշակված ծրագրի համաձայն՝ Ֆլինը իր որդու հետ  միասին պետք է կազմակերպեր Գյուլենի փախուստը ԱՄՆ-ից։ Նախատեսվում էր, որ Գյուլենը պետք […]

«Վերջերս առաջվա մունաթ ու չինգնահաստաված դեմքերի չեմ հանդիպել»

Պետավտոտեսուչների աշխատանքի որակը զգալի լավացելա: Ամեն երեկո կենտրոնում խցանումներ են ու պետվտոտեսուչները տեղում կարգվորում են երթևեկությունը, բացի էտ, ուշ ժամերին գրեթե ամեն օր կանգնացնում խմածություն են ստուգում ու բացի էտ ամենից վերջերս առաջվա մունաթ ու չինգնահաստաված դեմքերի չեմ հանդիպել: Բայց երկու վատ բան դեռ չի փոխվել, մեկը որ դեռ ասում են ‘ հո արա’ ինչը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի