27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ու սրան շշմելու խոստովանություն է հետևում՝ բայց ինձ միայն ոստիկանությո՛ւնը կարող է օգնել…

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է.

Վերջերս որոշ օգտատերեր նորից հիշել են ոստիկանության բյուջեն ու, մեղմ ասած, զարմանալի առաջարկներ են անում այն կրճատելու, վերաձևակերպելու, տնօրինելու նոր ՙուղղությունների՚ վերաբերյալ: Օգտատերերից մեկն էլ հասել էր այնտեղ, որ պահանջում էր ընդհանրապես վերացնել ոստիկանության ֆինանսավորումն ու գումարները տրամադրել հայոց կրթության զարգացմանը: 
Մի խոսքով, մի քանի օր է անցնում, և այս կրթաճմլիկ պահանջի հեղինակը անձնական նամակով դիմում է ինձ, որ ոստիկանությունը մի անձնական հարցում օգնի իրեն: Հարցին ծանոթանալով՝ պատասխանում եմ, որ իր խնդրանքը ոստիկանության գործառույթներից դուրս է և առաջարկում եմ դիմել համապատասխան հաստատություն: Ու սրան շշմելու խոստավանություն է հետևում՝ բայց ինձ միայն ոստիկանությո՛ւնը կարող է օգնել… 
Այ այսպիսի զարմանք…
Ու նաև դառնություն, որովհետև մտածում ես՝ սույն օգտատիրոջ ո՞ր կեսն է ճշմարիտ՝ նա՞, որ ընդամենը մի շաբաթ առաջ փրփուրը բերանին պահանջում էր բյուջեազրկելով՝ ոչ ևս անել ոստիկանությունը, թե՞ սա, որ ոստիկանության օգնությանն է հավատում, բայց՝ մյուս օգտատերերից թաքուն ու մասնավոր շահի ակնկալիքով…

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ