17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՔԿՀ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով քրեական գործ է հարուցվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ:

Այսպես, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ից ստացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության` 02.12.2009թ.-ի ուղեկցական գրությունով հիշյալ հիմնարկ է ուղարկվել քննիչի կողմից դատապարտյալ Կ. Կ. Ստենգաչուից վերցված «POLIC LIMITED EDITION» տեսակի ձեռքի ժամացույցը՝ ըստ հնարավորության այն վերջինիս վերադարձնելու նպատակով: Գրությունը ստանալուց հետո «Վարդաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը, շահադիտական կամ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները` դատապարտյալին պատկանող ձեռքի ժամացույցը հաշվապահական հաշվառման բաժնին ի պահ հանձնելու փոխարեն այն դրել է իր աշխատասենյակի մետաղյա պահարանի մեջ, ինչի հետևանքով ՔԿՀ-ում անցկացված ծառայողական քննության արդյունքում հնարավոր չի եղել հայտնաբերել նշված ժամացույցը: Նկարագրված գործողությունների հետևանքով դատապարտյալը զրկվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող ժամացույցն իր հայեցողությամբ օգտագործելու և տնօրինելու իրավունքից:

Այսպիսով, «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ