28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

7 տարի Սամվել Բաբայանին/տեսանյութ/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 13-ին շարունակվում է Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատավարությունը: Նշենք, որ այսօր պետական մեղադրող Արամ Արամյանը ներկայացնում է մեղադրական ճառը:

Արամ Արամյանը իր ճառում ընդգծեց, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը «տրուբա» է անվանում «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգը, սակայն փորձաքննությունը ցույց է տվել, որ Վրաստանից փոխադրված «Իգլա»-ն իրականում հնարավոր է գործարկել:

Դատախազը պնդեց, որ Բաբայանը կեղտոտված և հանցավոր ծագմամբ 5 հազար եվրո թղթադրամ է փոխադրել Հայաստան:

Մեղադրողը նշեց, որ զենիթային հրթիռային համակարգը տեխնիկապես սարքին է եղել, իսկ փողերի լվացման դրվագը ապացուցված է համապատասխան փաստերով:

Դատախազը ԼՂՀ պաշտպանությանբանակի հրամանատար Սամվել Բաբայանի համար պահանջեց 7 տարվա ազատազրկում:

Դատախազը պահանջեց ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման, Արմեն Պողոսյանին՝ 3 տարվա, Կարեն Քոչարյանին՝ 3 տարվա, Անդրանիկ Քոչարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով, Դավիթ Հարությունյանին՝ 2 տարվա, Ժորա Զաքարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով։

Հաջորդ դատական նիստը, որի ընթացքում պաշտպանող կողմը հանդես կգա ճառով, կկայանա նոյեմբերի 20-ին։

 Նշենք, որ Արմեն Պողոսյանին  մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:

Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ