04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

“Եթե Վարդան Օսկանյան անունը փոխարինենք Աղվան Հովսեփյան անունով”

“Եթե Վարոդան Օսկանյան անունը փոխարինենք Աղվան Հովսեփյան անունով, մեկ միլիոն չգիտեմ քանիսը փոխանցենք Ֆոլցվագեն մակնիշի մեքենայով, նույն հիմքով Ձեր դեմ կարելի է գործ հարուցել: Ապացուցված է, որ ուրիշի մեքենայի վրա դուք փակցրել եք գլխավոր դատախազության պետհամարանիշ եւ կատարել եք գործողություններ, որոնք չի բացառվում , որ կարող են համապատասխան հոդվածով որակվել”,-այսօր խորհրդարանում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր […]

Գլխավոր դատախազը հանդիպել է Ծառուկյանին եւ Հովիկ Աբրահամյանին

Վարդան Օսկանյանի գործով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանդիպում է ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ պատգամավոր Վարդան Օսկանյանի հետ: Այս մասին քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազը` ի պատասխան ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի`  հարցին: “Ոչ միայն պարոն Օսկանյանի հետ, նաեւ հանդիպել եմ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Երկու հանդիպումն էլ տեղի է ունեցել […]

Կալանքի կամ ձերբակալության հարց չի քննարկվում. Աղվան Հովսեփյան

Վարդան Օսկանյանի կարգավիճակի փոփոխությունը նախաքննական մարմնին հնարավորություն է տալու իրականացնել բազմակողմանի եւ ամբողջական նախաքննություն: Քիչ առաջ խորհրդարանում այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` պատասխանելով  ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի այն հարցին, թե արդյոք Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու ԱԺ համաձայնությանը կարող է հաջորդել նրա ձերբակալության հարց: “Եթե դուք տալիս եք համաձայնությոՒն Օսկանյանի կարգավիճակը փոխելու, […]

18-ամյա զինվոր է մահացել ոչ մարտական պայմաններում

 ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանների եւ հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու ընթացքում հոկտեմբերի 1-ին ոչ մարտական պայմաններում զոհվել է ՀՀ ԶՈւ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մնացական Թորգոմի Մնացականյանը՝ ծնված 1994թ.: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: Ըստ […]

Հայաստանը ծերացող երկիր է. մարտահրավեր

Հայաստանը ծերացող երկիր է: Սա ՄԱԿ-ի միջազգային զեկույցի եզրակացությունն է, որի մասին  Տարեցների միջազգային օրը խոսեց  Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Նրա խոսքով, սա  երկրի համար մարտահրավեր է,  բայց ոչ մի կերպ չի կարելի  ճգնաժամ համարել: Ըստ այդ զեկույցի,  տարեցների թիվն ավելի արագ է աճում` համեմատած  այլ տարիքային […]

Օսկանյանը առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ է յուրացրել. Աղվան Հովսեփյանը ներկայացնում է միջնորդագիրը

Րոպեներ առաջ խորհրդարանում սկսվեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գրավոր միջնորդագրի քննարկումը` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր , ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու եւ Սիվիլիթասի` փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Մինչ ձայնը ՀՀ գլխավոր դատախազին տրամադրելը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց հարցի քննարկման ընթացակարգը: Հղում անելով ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան դրույթին, Հովիկ […]

ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Տիրզեն այցելեց Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Տիրզեն, սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր եւ ծաղիկներ դրեց ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձանին։ Բունդեսթագի փոխնախագահն, ով առաջին անգամ է այցելում Հայաստան, եղավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացավ Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, գրառում կատարեց “Պատվո հյուրերի” հուշամատյանում, […]

Գյումրի. Անօթեւանների վագոն-տնակներն այլևս չեն դիմանում /վիդեո/

Գյումրու ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներից առավել անմխիթար վիճակում են նրանք, որոնք տարաբնույթ պատճառներով դուրս են մնացել 2010 թվականից աղետի գոտում իրականացվող` երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրից: Քաղաքում այդպիսի ընտանիքների թիվը, մոտավոր հաշվարկներով, առաջիկա ամսին սպասվող բնակարանների բաշխումից հետո կկազմի 4000-ից 4500: Ներկայացվող տեսանյութը Գյումրու օդանավակայանի տնակային ավանում, վաղուց շարքից դուրս եկած մի […]

Օսկանյանի պաշտպանության բողոքի ակցիան մեկնարկել է (ֆոտո, վիդեո) /լրացված/

“Մենք կարծում ենք որ անօրինական գործողություններ են իրականացվում “Սիվիլիթասի”, մեր եւ պարոն Օսկանյանի նկատմամբ”,-Ազգային ժողովի դիմաց մեկնարկած բողոքի ակցիային հայտարարեցին “Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը” քաղաքացիական նախաձեռնության անդամները: Հիշեցնենք, որ քիչ հետո ԱԺ-ում քննարկվելու է գլխավոր դատախազի միջնորդագիրը` Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը` քրգործում որպես մեղադրյալ ներգրավելու նպատակով: “Սա քո խոսքի իրավունքն […]

Օսկանյանը եւ Խաչիկյանը` նույն ձեռքի տակ

ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի պաշտպանության գործը իր վրա է վերցրել փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Հիշեցնենք, Վարդան Օսկանյանը մեղադրվում է փողերի լվացման, Վազգեն Խաչիկյանը` պետական միջոցները յուրացնելու մեջ: Տիգրան Աթանեսյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ սա զուտ պատահականություն է եւ պիտի երկուսին էլ պաշտպանի: “Օսկանյանի գործն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի