29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ձերբակալվել է քաղաքաշինության նախարարության նախկին պաշտոնյան

Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական եւ առեւտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով սեպտեմբերի 28-ին ձերբակալվել է քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության վարչության նախկին պետ Գոռ Քամալյանը: Նա կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ […]

Վարչապետը կազյոլ է. հայ կոմունիստները տեղեկացրել են ՌԴ դեսպանին. Առավոտ

“Առավոտի”տեղեկություններով` ՀՀ-ում ՌԴ դեսպանն այս օրերին հանդիպումներ է ունենում հայաստանյան ռուսամետ քաղաքական ուժերի ղեկավարների հետ` ճշգրտելու համար վերջիններիս տրամադրությունները: Երկու օր առաջ ՌԴ դեսպանի հետ է հանդիպել ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Հանդիպման հիմնական նպատակը եղել է ՀՀ-ի եւ հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում ՌԴ-ի դերը: Այս համատեքստում Թովմասյանը վերահաստատել է իր կուսակցության մոտեցումը` ՀՀ-ում […]

Իշխանը մտել է քաղաքապետարան. Հայկական ժամանակ

Ըստ  “Հայկական ժամանակ”-ի լավատեղյակ աղբյուրների,  Վերահսկիչ պալատը ստուգումներ է սկսել Երեւանի քաղաքապետարանում, իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանն օրերս մոտ հինգ ժամ անցկացրել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի մոտ: Թերթի պաշտոնական հարցմանը, թե երբվանից են Երեւանի քաղաքապետարանում ստուգումներ սկսվել, եւ ինչու է Տարոն Մարգարյանը մոտ հինգ ժամ եղել Իշխան Զաքարյանի մոտ, ՎՊ լրատվական ծառայությունից պատասխանեցին. “Վերահսկիչ […]

ԲՀԿ-ի “Պանիկովսկու” խաղերն էլ չեն անցնում. 168 ժամ

“Ամենաբարդ իրադրությունում հայտնվել կամ ինքն իրեն դրել է ԲՀԿ-ն, որն, իմ կարծիքով, առայժմ գավառական ճարպիկի քաղաքական ինտրիգանության խաղեր է տալիս: Այսպես իրեն պահում է նա, ով չգիտի, բայց գիտի, թե գիտի: Վերջին հաշվով Ծառուկյանը ստիպված է լինելու “բացահայտել” իր երկընտրանքը` կամ առեւտրի է գնում Սերժիկի հետ, կամ սեփական թեկնածությունն է առաջադրում: Իհարկե, առայժմ տեսականորեն դեռ […]

“Երկնագույնների” ցուցակը անհետացել է. Ժողովուրդ

  Ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող չինովնիկների ցուցակների հարցը, որ սկիզբ էր առել դեռ 2005թ.-ից, վերջին շրջանում կրկին արդիական է դարձել: Երբ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվեց նրա ԱԺ մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը, վերջինս թերթի հետ զրույցում ակնարկեց ինչ-որ ցուցակների մասին: Ճիշտ է, այդ ակնարկն այլ ուղղվածություն ստացավ եւ քննարկումներն ընթացան իշխանությունների ունեցվածքի […]

Օլիգարխների “Օխրանիկներին” զինաթափում են. Հրապարակ

Ըստ “Հրապարակի”, ոստիկանությունը սկսել է զինաթափել օլիգարխների թիկնապահներին, քանի որ, բացի օրենքով թույլատրված դեպքերից, դա արգելված է: Թերթը գրում է, որ  վերջին 2 օրերին “զինաթափվել” են Բենզին Ռուբոյի՝  նախկին ԲՀԿ, ներկայումս ՕԵԿ-ական Ռուբեն Մասումյանի եւ “Մեկ” կահույքի սրահի տնօրենի թիկնապահները:  Իսկ անդրանիկ զոհը ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Կարո Կարապետյանն էր: Այսինքն՝ ուռկանում միայն ԲՀԿ-ին առնչվող “ձկներ” […]

Խաչիկյանին` երկամսյա կալանք

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով քննության վարչությունից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան բերվեցին ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ , նույն ծառայության վճարումների ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանը և Կենսաթոշակային ապահովագրության առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը: Ինչպես դատարանից հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական մարմինը դիմել է նշված […]

ՀՀ Գլխավոր դատախազությունը` Խաչիկյանի ձերբակալման մասին

Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով 28.09.2012թ. ձերբակալվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 178-րդ […]

“Ովքեր համընթաց չգնացին, նրանք ապագա չունեն”. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ վճռաբեկ դատարանի գործունեության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության և ողջամիտ ժամկետում գործերի քննության խնդիրները: Նշված խնդիրների վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը: […]

Վազգեն Խաչիկյանը` եւս երկուսը ձերբակալվել են /լրացված/

  Henaran.am-ին հայտնի է դարձել, որ քիչ առաջ ձերբակալվել է  Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը : Henaran.am-ը փորձեց մանրամասներ ճշտել ոստիկանությունից: Հասարակայնության հետ կապերի հետ բաժնից մեզ տեղեկացրին, որ տեղեկությունը դեռ պետք է ճշտեն:  Մանրամասները` քիչ անց: Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնի պետ Աշոտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի