17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Կենտրոն”-ի Պետրոսը կոչ անի, չանի

Երեկ “Կենտրոն” հեռուստաընկերության “Ուրվագիծ” հաղոդրաշարի հյուրը ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանն էր: Հաղորդման վերջում ծրագրի հեղինակ Պետրոս Ղազարյանը իր նախկին գործընկեր պատգամավորներին հորդորեց Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու որոշմանը քվեարկել խղճին դեմ չգնալով:

“Առավոտ”-ի նախկին լրագրող, ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը կիսատ-պռատ է դիտել հաղորդումը:

Բայց նրա խոսքով` Պետրոսը կոչ աներ թե չաներ, յուրաքանչյուր պատգամավոր խղճի մտոք է քվեարկում: “Լրագրող լինի, թե այլ մասնագիտության տեր պատգամավոր, համոզված եմ կքվեարկի պաշտպանելով Սահմանադրությունն ու մարդու իրավունքները:

Այնպես որ կրկնում եմ անձամբ ես քվեարկելու եմ իմ խղճով, հանուն մեր երկրի օրինականության հաստատման”,-ասաց Մ. Եսայանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ