04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Սերժ Թանգյանի հայտարարությունը

Վարդան Օսկանյանին աջակցություն է հայտնում Սերժ Թանգյանը: Նրա հայտարարությունը ներկայացված է ստորև: “Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետապնդումն ակնհայտորեն քաղաքական բնույթ ունի: 2011թ. Ջոն Հանթսմանի հիմնադրամը Սիվիլիթասի մոջոցով գումար էր տրամադրել Օսկանյանին: Մինչդեռ պարոն Օսկանյանի դեմ գործողությունները ձեռնարկվեցին այն բանից հետո, երբ նա 2012թ. քաղաքականություն վերադարձավ: Սիվիլիթաս հասարակական կազմակերպությունը, որ հիմնադրել է պարոն Օսկանյանը, հրաշալի […]

Ոստիկանությունը սարքո՞ւմ է /վիդեո/

Երեկ՝ սեպտեմբերի 30-ին ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության ու Արտաշատի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակ անց` սեպտեմբերի 29-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կատարված հանցագործությունը բացահայտվեց: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության որսագողը 1983 թ. ծնված, Գառնի գյուղի բնակիչ, ջրային մատակարարումների պահպանության ծառայության աշխատակից Նորիկ […]

Ցամաքասարում գյուղապետը հաղթել է հորեղբորը

Սեպտեմբերի 30-ին Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղում կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Գոռ Գրիգորյանը հաղթել է մյուս թեկնածուին` Գառնիկ Գրիգորյանը: Վերջինս գյուղապետի հորեղբայրն է: Ինչպես Henarana.аm-ին ասաց Գոռ Գրիգորյանը,  հորեղբորը հաղթել է 45 ձայնով: “Էդպես էլ պիտի լիներ, ցավդ տանեմ, գյուղը պիտի զարգանա”,-ասաց Գ. Գրիգորյանը: Գորոծղ գյուղապետը ստացել է 131, մյուս թեկնածուն 86: Արեւուտում […]

Աղվան Հովսեփյանի միջնորդագիրը` Օսկանյանին անձեռնամխելիությունից զրկելու եւ որպես մեղադրյալ ներգրավելու մասին

Հոկտեմբերի 1-ին կմեկնարկի հինգերորդ գումարման ԱԺ հերթական քառօրյան, որտեղ արտահերթության կարգով քննարկվելու է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գրավոր միջնորդագիրը` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր , ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու եւ Սիվիլիթասի` փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Henaran.am-ը ներկայացնում է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը, որը հրապարակել է  “Առավոտ”-ը: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Մինասի Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ […]

Ակցիա ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի

“Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը” քաղաքացիական նախաձեռնությունը երկուշաբթի՝ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, հրավիրում է բոլորին Ազգային ժողովի մոտ (Դեմիրճյան փողոցի կողմից)՝ մասնակցելու ակցիայի՝  ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի: Քաղաքացիական նախաձեռնությունը հիշեցնում է, որ Ժամը 12-ին Ազգային ժողովը պետք է քննարկի Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը, որը հետեւանք է “փողերի լվացման” հատկանիշներով քաղաքական դրդապատճառներով […]

Գդանսկում հայկական կիրակնօրյա դպրոց է գործում

Հոկտեմբերի կեսերին հանդիսավորությամբ պաշտոնապես կբացվի Լեհաստանի Գդանսկ քաղաքի հայկական կիրակնօրյա դպրոցը:  Արդեն մեկ ամիս է, ինչ քաղաքի դպրոցներից մեկում երկու կահավորված դասասենյակ է հատկացվել հայ համայնքին: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց դպրոցի ուսւոցչուհի Աշխեն Սիմոնյանը, պարապմունքները շաբաթ եւ կիրակի օրերին են լինում: Տիկին Սիմոնյանը Հայաստան էր եկել դասագրքեր եւ գիտակրթական նյութեր տանելու նպատակով: “Մենք շատ երջանիկ ենք,որ […]

ՏԻՄ ընտրություններ Հայաստանում. իրար դեմ բարեկամներ են

Այսօր սեպտեմբերի 30-ին Արագածոտնի մարզի Արագածոտն, Արեւուտ, Գառնահովիտ, Գեղարոտ, Եղնիկ, Ծաղկասար, Ծիլքար, Շամիրամ, Ոսկեթաս, Ուշի, Չքնաղ, Ցամաքասար, Քուչակ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Արեւուտում եւ Ցամաքասարում կկայանան համայնքի ղեկավարի, իսկ մյուս համայնքներում` ավագանու անդամի ընտրություն: Հիշեցնենք, որ այդ համայնքներում ընտրությունները չեն կայացել, քանի որ գրանցված թեկնածուների թիվը պակաս է եղել երկուսից, իսկ Ընտրական օրենսգրքով […]

“Ռեդբուլի” կործանիչ էներգետիկան եւ բայքերների թռիչքը /վիդեո/

“Ռեդբուլ” էներգետիկ ըմպելիքի ներկայացուցիչներն այսօր Հանրապետության հրապարակում, ինչպես հայտարարվել էր նախապես , անկրկնելի շոու էին խոստացել. մոտոցիկլետներով բարձրությունից թռիչք: Հրապարակում շատ մարդ կար. չգիտենք նրանք հիացան շոուից թե չէ, բայց մի բան հաստատ ոչ մեկի սրոտվը չէր: Մեր համաքաղաքացիներից շատերը չէին նայում, թե որտեղով են քայլում, եւ անխնա ոչնչացրին գազոնների կանաչն ու ծաղիկները:     […]

Երեւանի քաղաքապետը շնորհավորել է մարաշցիներին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը “Ֆեյսբուք” սոցկայքի իր էջում շնորհավորել է մարաշցիներին: “Սիրելի մարաշցիներ, Շնորհավորում եմ Ձեզ արդեն ավանդական դարձած Ձեր տոնի՝ Մարաշի վերածնության օրվա կապակցությամբ։ Տարեցտարի բարեկարգվող Նորք Մարաշն այսօր ոչնչով չի զիջում մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններին, ավելին, իր ինքնատիպությամբ հաճելիորեն առանձնանում է։ Մաղթում եմ, ամեն տարի Ձեր տոնը նշեք նորանոր հաջողություններով ու ձեռքբերումներով։ Վստահեցնում […]

Պատգամավորի թեկնածուները փաստաթղթերը կներկայացնեն հոկտեմբերի 8-ից

 Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, դեկետմբերի 2-ին Ավանի թիվ 1 եւ Շիրակի թիվ 35 ընտրատարածքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ կկայանան մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններ: Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքի պատգամավոր ՀՀԿ-ական, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել էր մանդատից, իսկ թիվ 35-ի պատգամավոր, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը ընտրվել է Գյումրիի քաղաքապետ: Ըստ ԿԸՀ-ի հաստատած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի