Պատգամավորի թեկնածուները փաստաթղթերը կներկայացնեն հոկտեմբերի 8-ից
Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, դեկետմբերի 2-ին Ավանի թիվ 1 եւ Շիրակի թիվ 35 ընտրատարածքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ կկայանան մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններ:
Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքի պատգամավոր ՀՀԿ-ական, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել էր մանդատից, իսկ թիվ 35-ի պատգամավոր, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը ընտրվել է Գյումրիի քաղաքապետ:
Ըստ ԿԸՀ-ի հաստատած ժամանակացույցի, թեկնածուներն անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ կարող են ներկայացնել հոկտեմբերի 8-ից մինչեւ 18-ը:
Մինչեւ հոկտեմբերի 28-ը կգրանցվեն թեկնածուները: Իսկ նախընտրական քարոզարշավը կսկսվի նոյեմբերի 4-ից եւ կշարունակվի մինչեւ նոյեմբերի 30-ը: