04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ծեծկռտուք Կոնսերվատորիայի մոտ

Հոկտեմբերի 2-ին, ժամը 13.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ “գանգուղեղային տրավմա” ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1993 թ. ծնված Տիգրան Բ.-ն, որին, ըստ բժշկի հայտարարության, ծեծել են Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մոտ: Պարզվել է, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 12.15-ին,  հիշյալ վայրում, վիճաբանության ժամանակ, 1995 թ. ծնված Արամ Պ.-ն բռունցքով հարվածել է Տիգրան […]

ԵԽԽՎ-ն սահմանում է տվել “քաղբանտարկյալ” եզրույթին

ԵԽԽՎ-ն սահմանել է “քաղաքական բանտարկյալ” եզրույթը, որը դատական գործընթացների ընթացքում պետք է  հաշվի առնեն Եվրախորհրդի երկրները: Գերմանացի խորհրդարանական Քրիստոֆեր Շտրեսերի պատրաստած զեկույցը, որում տրվում է եզրույթի սահմանումը, մշակել են փորձագետները, հաղորդում է “РИА Новости”-ն: Քաղաքական բանտարկյալ են համարվում այն մարդիկ, ովքեր զրկված են ազատությունից, եթե ազատությունից զրկելը կիրառվել է հիմնական իրավունքներից մեկի խախտման դեպքում, որոնք […]

Մահ միկրոավտոբուսում. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել թիվ 76 միկրոավտոբուսում: 42-ամյա մի տղամարդ հենց միկրոավտոբուսում հանկարծամահ է եղել: Այդ պահին միկրոավտոբուսը գտնվել է Երեւանի Կոմիտասի պողոտայում` 45 շենքի հարակից տարածքում: Ավելի ուշ թերթը պարզել է, որ մահացողը Հայկ Ազարյանն է, որի տաբատի գրպանից հայտնաբերվել է 4,5 գ կանեփանման զանգված: Ըստ […]

Գոհար Գասպարյանը “կֆռռացնի՞” եվրոպացիներին. Հրապարակ

“Հրապարակ”-ը երեկ անդրադարձել էր մանկական Եվրատեսիլի հայաստանյան փուլին, որտեղ նշել էր, որ “Compass band” խմբում խախտումներ են հայտնաբերվել: “Մրցույթի կանոնադրության համաձայն` մասնակցել կարող են 10-15 տարեկան երեխաները, սակայն, պարզվում է, խմբի անդամներից մեկը՝ Միքայել Վարոսյանը, 8 տարեկան է, ինչը նշանակում է, որ տվյալ մասնակիցը, ըստ մանկական “Եվրատեսիլի” կանոնակարգի, իրավունք չուներ մասնակցելու եվրոպական այս հեղինակավոր ստուգատեսի […]

Գոշում գյուղապետը ծեծել է ընտրողին

Henaran.am-ի տեղեկություններով Տավուշի մարզի Գոշ գյուղական համայնքում դեռեւս գործող գյուղապետ, անկուսակցական Հովսեփ Վերանյանը շարունակում է հաշվեհարդար տեսնել համագյուղացիների հետ: Նա սեպտեմբերի 23-ին գյուղապետի ընտրություններում պարտվել է ուսուցիչ, անկուսակցական Գեւորգ Ամիրխանյանին: Քվեարկության օրվա նախօրեին գյուղապետը ծեծել է մի ընտրողի: Վերջինս չի բողոքել, քանի որ վախեցել է գյուղապետը հաշվեհարդար տեսնի ընտանիքի անդամների հետ: Տասը տարի գյուղապետ աշխատած […]

“Հարսնաքար”-ի դատական գործը դարձյալ հետաձգվեց

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության գործով հերթական դատական նիստը կրկին հետաձգվեց:  Վեց մեղադրյալներից Արման Բաղդասարյանի շահերի պաշպան Հովհաննես Հարությունյանի՝ փաստաբանական ծառայություններից հրաժարվելն էր: Նոր փաստաբանը Վաղարշակ Գեւորգյանը ողջամիտ ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար: Դատավորը դատական նիստը նշանակեց հոկտեմբերի 10-ին՝ Հիշեցնենք, որ հունիսի 17-ին, ժամը […]

Բժշկություն, թե՞ բիզնես. “Քանկոր” սրտանոթային կենտրոնը հարստանում է անհույս հիվանդների վրա. “Չենք լռելու”

“Չենք լռելու”-ին է դիմել Մանվել Քեշիշյանը՝ պատմելով իր հոր հետ պատահած դեպքի մասին: Աշտարակում բնավող երիտասարդի հոր՝ Կարապետ Քեշիշյանի, առողջական վիճակը կտրուկ վատանում է սեպտեմբերի 23-ի ցերեկը: Շտապ օգնությունը հասցնում է հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվում է վերակենդանացնել մի քանի րոպե մահացածին: Այնուհետեւ մայրաքաղաքից հրավիրվում է ռեանիմոբիլ, որի բժիշկը վիճակը գնահատում է  ծայրահեղ ծանր, ապրելու հավանականությունը՝ […]

Սաֆարովի արտահանձնումը համաեվրոպական արժեքների ու արդարադատության ֆիասկոն է. Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում

“Սաֆարովին արտահանձնելու որոշումը ազդարարեց համաեվրոպական արժեքների ու արդարադատության կատարյալ ֆիասկոն։ Հանցագործ Սաֆարովը դարձավ ոչ միայն եվրոպական արդարադատության անաչառության ցուցիչը, այլև համամարդկային արժեքներ դավանող Եվրոպայի ամենամեծ խայտառակություներից մեկը”,-ասված է հոկտեմբերի 3-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում Հայաստանի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի Երևանի ժամանակով ժամը 20-ին նախատեսված […]

Ծառուկյանի գնալուց առաջ եւ գալուց հետո

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այս օրերին Հայաստանում չէ: Ծառուկյանն ասել է, թե  “որոշ բաներ” ունի հստակեցնելու, ինչի համար էլ մեկնելու է արտերկիր: Մեկնելուց առաջ նա հանդիպելով  Վարդան Օսկանյանին եւ տեսնելով նրա ընկճված հոգեվիճակը՝ խորհուրդ է տվել՝ “դուխը չգցել”: Սակայն, Ծառուկյանը Օսկանյանին չի ասել, որ մեկնելու է եւ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու պահին ԱԺ-ում […]

Դատախազությունը ապօրինի անազատության մեջ է պահել քաղաքացուն . ՄԻՊ

2011թ. հունվարի 21-ի առավոտյան ոստիկանության երկու աշխատակիցներ ՀՀ քաղաքացի Սամվել Սուվարյանին բերման են ենթարկել Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժին: Պատճառն այն էր, որ Ուկրաինայում Սուվարյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ դիտավորյալ սպանության փաստով, և Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից նա գտնվում էր հետախուզման մեջ։  Աամվել Սուվարյանը կալանքի տակ է մնացել  6 ամիս շարունակ, որի ընթացքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի