17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Հարսնաքար”-ի դատական գործը դարձյալ հետաձգվեց

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության գործով հերթական դատական նիստը կրկին հետաձգվեց:  Վեց մեղադրյալներից Արման Բաղդասարյանի շահերի պաշպան Հովհաննես Հարությունյանի՝ փաստաբանական ծառայություններից հրաժարվելն էր:

Նոր փաստաբանը Վաղարշակ Գեւորգյանը ողջամիտ ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար: Դատավորը դատական նիստը նշանակեց հոկտեմբերի 10-ին՝ Հիշեցնենք, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում  “Հանրապետական” խմբակցության պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող “Հարսնաքար” ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել 3 ռազմական բժիշկներ:

Նրանցից մեկը` Պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ