25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գոհար Գասպարյանը “կֆռռացնի՞” եվրոպացիներին. Հրապարակ

“Հրապարակ”-ը երեկ անդրադարձել էր մանկական Եվրատեսիլի հայաստանյան փուլին, որտեղ նշել էր, որ “Compass band” խմբում խախտումներ են հայտնաբերվել:

“Մրցույթի կանոնադրության համաձայն` մասնակցել կարող են 10-15 տարեկան երեխաները, սակայն, պարզվում է, խմբի անդամներից մեկը՝ Միքայել Վարոսյանը, 8 տարեկան է, ինչը նշանակում է, որ տվյալ մասնակիցը, ըստ մանկական “Եվրատեսիլի” կանոնակարգի, իրավունք չուներ մասնակցելու եվրոպական այս հեղինակավոր ստուգատեսի նախընտրական փուլին:

Սակայն, հայկական մեթոդներով,  գործող ժյուրիին ներկայացվել է փաստաթուղթ, որ նա 10 տարեկան է: Մինչդեռ փոքրիկն այս տարի  մասնակցել է “Նովայա վոլնա” մրցույթի նախընտրական փուլին եւ ներկայացվել որպես 8-ամյա: Հանրայինի ղեկավարությունը, բացահայտումից անմիջապես հետո, արագ կողմնորոշվել է եւ բանագնացներ գործուղել Եվրոպա՝ խայտառակությունը  կոծկելու:

Հավանաբար, ցեղասպանված դեմքով, եվրոպացիներին կփորձեն համոզել, թե դա ոչ թե միտումնավոր կեղծիք է, այլ փոքրիկ վրիպակ: Իսկ իրականում մերոնք շատ ծանր վիճակում են հայտնվել, եւ դա կարող է մի շարք մարդկանց կարիերայի վրա հետք թողնել:  Նշենք, որ կազմակերպիչները փորձում են արդարանալ, թե փոքրիկը երկրորդական դերում է, մենակատարը չէ, եւ պետք չէ ֆիքսվել տարիքի վրա: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ է ի սկզբանե կեղծվել տարիքը, ինչը «Եվրատեսիլի» կանոնների կոպիտ խախտում է:

Թե ինչ զարգացումներ կարող են լինել այս զեղծարարության պատճառով՝ հնարավո՞ր է չեղյալ հայտարարվի մրցույթը, կամ Հայաստանին զրկեն մասնակցությունից, փորձեցինք պարզաբանումներ լսել աղմուկ բարձրացրած Միքայել Մարգարյանից, ով 2-րդ տեղը զբաղեցրած Վահագն Գրիգորյանի պրոդյուսերն է, ինչպես  նաեւ “Տաղանդավոր սերունդ” ՀԿ նախագահը:

“Ես վստահ չեմ, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ այս բացահայտումը, դա կիմանանք ավելի ուշ: Իմ  կարծիքով, Հայաստանի  հեղինակության վրա բացասական կազդի, բայց դա կախված է նրանից, թե Հանրայինն ինչպես է ներկայացրել Եվրոպայում: Մեր կազմակերպությունը պահանջում է, որ չեղյալ համարեն առաջին տեղը կամ մրցույթը: Բայց ես կարծում եմ, որ միանշանակ խումբը պետք է հանվի մրցույթից, դրանում կասկած չկա, եւ երկրորդը, որ շատ ցավալի կլինի, ու մենք չենք ցանկանա, Եվրոպան կարող է ընդհանրապես Հայաստանին զրկել մասնակցությունից”: Հանրային հեռուստաընկերությունից, որը “Եվրատեսիլի” պաշտոնական կազմակերպիչն է, մեզ չհաջողվեց պարզաբանումներ լսել, քանի որ Հ1-ի ղեկավարությունը խիստ հրահանգ է իջեցրել՝ լրատվամիջոցների հետ չշփվել:

“Եվրատեսիլի” հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն այժմ գտնվում է Ժնեւում, եւ նրա վերադարձից հետո պարզ կլինի՝ հաջողվե՞լ է արդյոք եվրոպացիներին “ֆռռացնել”, թե՞ ոչ”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ