04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Բանակում պիտի ճնշես կամ ճնշվես. Հրապարակ

Ողբերգական, հուսահատության աստիճանի ցավալի հերթական նամակն է ստացել “Հրապարակ”-ը: Զինվորը գրում է. “Համոզված եմ, որ պաշտպանության նախարարը տեղյակ չէ այս մասին: Ծառայության առաջին օրից հասկացա, որ պետք է ճնշես, կամ կճնշեն քեզ: Չճնշվեցի, բայցեւ չճնշեցի: Դրանով արժանացա հրամանատարների հակակրանքին: Առաջին իսկ օրվանից հարաբերություններ պարզելու մեջ եմ, չգիտեմ ինչ են ուզում. խելագարության, թե ինքնասպանության հասցնել (դրանց […]

“Ժառանգություն”-ը նոր պատգամավոր ունի

Պատգամավորի մանդատից հրաժարված “Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին ԱԺ-ում կփոխարինի Թեւան Պողոսյանը: Հոկտեմբերի 5-ին իր նիստում նման որոշում կայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նոր պատգամավորը անկուսակցական է, “Ժառանգության” համասնական ցուցակի 6-րդ համարն է եւ աշխատում է Մարդկային Զարգացման Միջազգային  վերլուծական կենտրոնում որպես  գործադիր տնօրեն:

Մեկ օր զրկված մնաս. Յուքոմի մաղթա՞նքը

“Յուքոմ” ընկերության բաժանորդները չգիտեմ երբեւէ դժգոհել են Ինտերնետ ծառայության որակից թե չէ, բայց ես մինչ օրս դժգոհ չէի: Երկու օր է, ինչ ինտերնետի արագությունը դանդաղ է, ավելի, հեռուստաալիքները կտրտվում են: Բնականաբար, դիմեցի ընկերությանը: Սիրալիր պատասխանեցին, գրանցեցին եւ համապատասխան մասնագետների խումբը տեղ հասավ: Բզբզեցին, ստուգեցին եւ ասացին, որ պիտի “յոլա գնամ, մինչեւ գան եւ մոդեմը փոխեն, […]

ԱԱԾ-ն դեռ չի որոշել

Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը դեռևս չգիտի, թե երբ է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին մեղադրանք առաջադրելու: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամլո խոսնակ Արծվին Բաղմանյանը: Մեր հարցին` ինչ է սպասվում Օսկանյանին, ԱԱԾ խոսնակը պատասխանեց` ժամանակը ցույց կտա: Հիշեցնենք, որ ԱԺ-ն նախօրեին բավարարեց գլխավոր դատախազի միջնորդությունը` զրկելով Վարդան Օսկանյանին […]

Դումանյանը չի քննադատում Քուշկյանին, բայց

“Հայաստանի նախագահը շատ ճիշտ դիտողություններ արեց, եւ իսկապես համակարգում, ոլորտում բեկում մտցնելու ժամանակն է: Այդ խնդիրը պետք է լուծենք բոլորով միասին: Երբ որեւէ ոլորտում նոր ղեկավար է նշանակվում, առաջին հերթին ժողովրդի մոտ է արթանանում այն հույսը, որ պետք է շատ արագ բոլոր խնդիրները լուծվեն, եւ բնակիչները, եւ համակարգը ինձնից սպասելիքներ ունեն, եւս պետք է աշխատեմ […]

Գյումրի՞ն չի ուզում Արման Սահակյանին. ԲՀԿ-ն քննարկում է

Henaran.am-ի տեղեկություններով, ԲՀԿ-ում քննարկվել է թիվ 35 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրելու հարցը: ԲՀԿ Գյումրու պատասխանատուները պարզաբանել են, որ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արման Սահակյանի ընտրվելու շանսերը քիչ են, քանի որ նա տեղացի չէ: “Եթե ԲՀԿ-ն չառաջադրի թեկնածու, հնարավոր է ՀՅԴ-ի թեկնածուն հաղթի”,-տեսակետ է հնչել ԲՀԿ-ում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Գյումրիի նորընտիր քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը լուռ հետեւել […]

Երեք մարզպետ չեն ձգի մինչեւ նախագահական ընտրություններ

Կառավարության մոտ կանգնած Henaran.am-ի աղբյուրները չեն բացառում, որ մինչեւ նախագահական ընտրություններ իրենց պորտֆելներին հրաժեշտ կտան Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ու Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Հիշեցնենք, որ վերջինս այժմ իր հաշվին արձակուրդ է վերցրել, սակայն հերքել է պաշտոնանկության լուրերը՝ նշելով, որ հոգնել է եւ պարզապես հանգստանում է: Կոտայքում նաեւ տեղեկություններ են շրջանառվում, […]

Ընկեր Վահանին դեռ չեն բռնել. Հրապարակ

ԱԺ պատգամավորները մասնակցում են “օգնիր եղբորդ” սիրիահայության օգնության բարեգործական ակցիային: Նրանք իրենց մեկ օրվա աշխատավարձը՝ 10.000 դրամ փոխանցում են այդ հաշվեհամարի վրա, որի համակարգողը Վահան Հովհաննիսյանն է: Այս մասին գրում է “Հրապարակ”-ն ու  նշում, որ պատգամավորները զանգում եւ հարցնում են ընկեր Վահանին՝ իր մոտ ամեն կարգի՞ն է, հո բան չի պատահել: “Բանն այն է, որ […]

Քոչարյանը բարկացել է Ծառուկյանի վրա. Հրապարակ

Ըստ “Հրապարակի”, վերջնականորեն հաստատվում են լուրերը, թե Քոչարյանը չի դնելու իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում: Բանն այն է, որ Օսկանյանի հարցով դատախազի միջնորդության ժամանակ Գագիկ Ծառուկյանի բացակայությունն այն կաթիլն էր, որ վերջնականապես խորացրել է Քոչարյանի ու Ծառուկյանի միջեւ “անհասկացողության անջրպետը”: Ծառուկյանն այլեւս իրեն համարում է ինքնուրույն խաղացող եւ տեւական ժամանակ է, ինչ փորձում է դուրս […]

ՀՀԿ-ն թիվ 1 եւ թիվ 35 ընտրատարածքներում հաստատեց իր թեկնածուներին

ՀՀԿ-ն դեկտեմբերի 2-ին կայանալիք մեծամասնական ընտարակարգով թիվ 35 ընտրատարածքում կպաշտպանի  Արման Սահակյանի, իսկ թիվ 1-ում` Ռոբերտ  Սարգսյանի թեկնածությունը: Այս մասին լրագրողներին նիստից հետո տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս համոզված է, որ երկուսն էլ արժանի թեկնածուներն են եւ դեկտեմբերին ՀՀԿ խմբակցությունը համալրված կլինի նոր պատգամավորներով: Շարմազանովի խոսքով,  Օսկանյանի հարցը նիստում չի քննարկվել, քանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի