04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

“Հարսնաքար”-ի դատավարությանը ներկայացվեցին միջնորդություններ.բացարկ դատավորին / ֆոտո, վիդեո/

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ հոկտեմբերի 10-ին շարունակվեց  “Հարսնաքար”-ի դատավարությունը: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին , Արկադի Աղաջանյանին եւ […]

Տարոն Մարգարյանը տեղյա՞կ է (վիդեո)

 Զեյթուն-Ավան գազի ծառայության արդեն նախկին աշխատակից, հասարակական գործիչ Սիլվա Ադամյանը պատրաստվում է նամակներ հղել ՀՀ վարչապետին եւ նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին  լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ինքը` Սիլվա Ադամյանը: Ադամյանը մեղադրում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի քրոջ ամուսնուն՝ ՛՛Զեյթուն-Ավան՛՛ գազի ծառայության տնօրեն Մհեր Ջամվելյանին:  Ըստ բանախոսի՝ տնօրենը հետապնդում է ընկերության աշխատակիցներին: “Այս ամենն սկսվեց այն բանից հետո, […]

Կանխվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հերթական սադրիչ գործունեության փորձը

ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից  բացահայտվել եւ կանխվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հերթական սադրիչ  գործունեության փորձը: Ս.թ  սեպտեմբերի  24-ին ՀՀ  իրավապահ մարմիններին է դիմել Ուզբեկստանի քաղաքացի, ազգությամբ տաջիկ, 1979թ. ծնված Զամիրժոն Օտաժոնովը, որը  հայտնել է, թե պատրաստ է 20 հազար ԱՄՆ դոլարի  դիմաց  պայթյունների տեսքով ահաբեկչական  գործողություններ կատարել  Ադրբեջանի մայրաքաղաքում: Իր խոսքերը  Զ. Օտաժոնովը հիմնավորել է  […]

“Հարսնաքարի” դատավարությունը կհետաձգվի՞

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր շարունակվելու է “Հարսնաքար” ռեստորանային համալիրում սպանված Վահե Ավետյանի դատավարությունը: Անցած նիստը հետաձգվեց ամբաստանյալ Արման Բաղդասարյանի փաստաբանի փոփոխության պատճառով: Նոր փաստաբան Վաղարշակ Գեւորգյանը ժամանակ խնդրեց գործում առկա նյութերին ծանոթանալու համար: Սակայն, նրա պաշտպանությունից եւ հրաժարվել են: “Այո, այդ նիստի հաջորդ օրը Արմանի […]

Թուրքիայում ձերբակալվել են հայեր, ովքեր փորձել են հատել Եվրոպայի սահմանը

Մեծ թվով մարդիկ են փորձել անօրինական ճանապարհով Թուրքիայից մուտք գործել Եվրոպա, հաղորդում է  “Sondakika” կայքը: Ձերբակալված 151 մարդկանց մեջ կան Հայաստանի, Վրաստանի, Իրաքի, Իրանի, Սիրիայի, Թունիսի, Կամերունի, Կոնգոյի, Պաղեստինի եւ Պակիստանի քաղաքացիներ:

Հոգեկան առողջության մասին պետք է մտածել մանկուց /վիդեո/

“Առավոտյան աշխատանքի գնալիս տեսա թե ինչպես մի դպրոցահասակ տղա մոտեցավ ընկերուհուն, վերցրեց պայուսակն ու սիրով քայլեցին դեպի դպորց: Անկեղծ ասաց ուրախացա, ու զգացի որ բոլորը ժպտում են”,-ասաց առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը: Այսինքն պետք է հոգատար լինել շրջապատի մարդկանց նկատմամբ՝ պետք է մտածել երեխայի հոգեկան առողջության մասին դեռեւս մանուկ տարիքից: Սամվել Թորոսյանը նախ շնորհավորեց […]

Առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների հարցով ՄԻՊ-ը առաջարկություն է ներկայացրել վարչապետին

Այսօր հայկական բանակ զորակոչված զինվորը չի կարող արդյունավետ կերպով պաշտպանել իր իրավունքները, քանի որ չունի բավարար տեղեկություն, թե բանակում ծառայության որ ձևերն են նրան թույլատրված կամ արգելված։ Այսինքն՝ “ոչ շարային” կամ “շարային սահմանափակումներով ” ծառայության համար պիտանի ճանաչված զինծառայողը չգիտի իր համար վտանգավոր ծառայության տեսակները, այնինչ ՀՀ Սահմանադրության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական […]

Խաչիկյանը “գողական” է գնում. Ժողովուրդ

Կենսաթոշակներից 240 մլն դրամ յուրացրած եւ այժմ կալանավորված ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը մինչ օրս նախաքննական մարմնին ցուցմունք չի տվել: Այդ մասին գրում է “Ժողովուրդ” թերթը։ “Փոխարենը Խաչիկյանի մասին նրա երբեմնի ենթակաները “կործանարար” ցուցմունքներ են գրել: Ու թեեւ Վ. Խաչիկյանն ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, այնուամենայնիվ […]

Գեներալ Փայտյանը բուժվում է. Հայկական ժամանակ

ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ գնումների եւ մատակարարումների հետ կապված հարցերը համակարգող Արշալույս Փայտյանը երկրում չէ, նա մեկնել է արտերկիր` բուժման: Այս մասին երեկ  “Հայկական ժամանակ”-ի թղթակցին հայտնել է Փայտյանի օգնականը: Վերջինս չի պատասխանել հարցին, թե ուր է գնացել Փայտյանը եւ հնարավո՞ր է` էլ չվերադառնա: Իսկ ահա ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի […]

Գոմեշային գործարքում` բարձրաստիճան զինվորականի ականջնե՞ր

Henaran.am-ին հաջողվեց նոր մանրամասներ ճշտել գոմեշի մսի գործով մեղադրանք առաջադրված Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանի մասին: Պարզվում է վերջինս տարածաշրջանի գյուղական համայնքների ղեկավարներից տեղեկանքներ է հավաքել, որ իբր միսը կոմբինատ մթերվել է գյուղերից, սակայն իրականում իրացվել է գոմեշի միս: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Օհանջանյանից իրավապահները ակնկալում են բարձրաստիճան այն զինվորականի անունը, որի  հովանավորությամբ եւ ” […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի