16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Տարոն Մարգարյանը տեղյա՞կ է (վիդեո)

 Զեյթուն-Ավան գազի ծառայության արդեն նախկին աշխատակից, հասարակական գործիչ Սիլվա Ադամյանը պատրաստվում է նամակներ հղել ՀՀ վարչապետին եւ նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին  լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ինքը` Սիլվա Ադամյանը:

Ադամյանը մեղադրում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի քրոջ ամուսնուն՝ ՛՛Զեյթուն-Ավան՛՛ գազի ծառայության տնօրեն Մհեր Ջամվելյանին:  Ըստ բանախոսի՝ տնօրենը հետապնդում է ընկերության աշխատակիցներին: “Այս ամենն սկսվեց այն բանից հետո, երբ ընկերությունը որոշեց իր աշխատակիցների աշխատավարձերը իջեցնել հարյուր դոլարով: Աշխատակիցները  բողոքի ցույց արեցին կառավարության շենքի դիմաց: Այնուհետ Ջամվելյանը սկսեց որսը:

Ապա թաղապետը հավաքեց բոլոր կանանց, ովքեր ՀՀԿ-ականներ էին, և ստիպեց դիմում գրել աշխատանքից ազատվելու համար: Հետո պարոն Ջամվելյանի կողմից սկսվեցին հետապնդումները: Այդ կանայք դիմում գրեցին և հեռացան աշխատանքից՛՛,-ասաց Ադամյանը:

՛՛Ինձ սկսեցին հարցնել, թե ինչու իմ աղջկա հարսանիքի օրը աշխատանքի չեմ գնացել: Բայց ես ութերորդ տարին է, որ աշխատում են այնտեղ, և շատ լավ աշխատող եմ եղել: Սակայն ինձ հեռացրին՝ պատճառաբանելով, որ հասարական աշխատանքը չեմ կարողանում համատեղել այս աշխատանքի հետ՛՛,-ասաց նախկին հսկիչը:

՛՛Երևի քաղաքապետը ինքն էլ գիտի՝ ինչ է անում իր քրոջ ամուսինը, և ինքն է հենց միջնորդել, որ նշանակեն այդ պոստում: Արդյոք մեր ղեկավարները գիտեն, որ սա հենց կոռուպցիա է՛՛,-հայտարարեց Սիլվա Ադամյանը, ով պատրաստվում է հարցը տեղափոխել դատարան:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ