16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հոգեկան առողջության մասին պետք է մտածել մանկուց /վիդեո/

“Առավոտյան աշխատանքի գնալիս տեսա թե ինչպես մի դպրոցահասակ տղա մոտեցավ ընկերուհուն, վերցրեց պայուսակն ու սիրով քայլեցին դեպի դպորց: Անկեղծ ասաց ուրախացա, ու զգացի որ բոլորը ժպտում են”,-ասաց առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը: Այսինքն պետք է հոգատար լինել շրջապատի մարդկանց նկատմամբ՝ պետք է մտածել երեխայի հոգեկան առողջության մասին դեռեւս մանուկ տարիքից:

Սամվել Թորոսյանը նախ շնորհավորեց բոլորին Հոգեկան առողջության միջազգային օրվա առթիվ եւ նշեց, որ հոգեկան առողջությունը լիակատար ֆիզիկական, հոգեկան եւ սոցիալական բարեկեցության վիճակն է, իսկ հոգեկան առողջությունը մարդու անբաժանելի մասն է: Բնականբար տնեը նշելու են տարբեր կերպ` ցուցահանդեսներ, հանդիպումներ, կլոր սեղաններ, նաեւ ֆուրշետ: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ազդել է բոլոր խավերի հոգեվիճակի վատթարացման վրա՝ հոգեբանական խնդիրները ավելացել են: Հոգեկան առողջության վատթարացումը կարող է վնաս հասցնել պետության տնտեսությանը՝ մարդիկ հոգեբանական ծանր վիճակում գտնվելու պատճառով բացակայում են աշխատանքից:

ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանի խոսքով էլ  աշխարհում շատ է դեպրեսիայից առաջացած հիվանդությունները, որոնք առաջանում են սթրեսների պատճառով:

“Պետք է ձեւավորել հոգեբանական իմունիտետ՝ խնդիրները հաղթահարելու համար: Միմյանց հետ շփվել, որով մարդ լիցքաթափվում է իր հոգեբանական խնդիրներից”,-ասաց Ավանեսյանը նշելով, որ  սոցիալական խնդիրները նույնպես ազդում են մարդկանց հոգեկան առողջության վրա.: Անգամ  տեղեկությունների այն քանակը, որ այսօր մարդ ստանում է, նույնպես բացասականորեն է ազդում հասարակության հոգեկան առողջության վրա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ