16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Գեներալ Փայտյանը բուժվում է. Հայկական ժամանակ

ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ գնումների եւ մատակարարումների հետ կապված հարցերը համակարգող Արշալույս Փայտյանը երկրում չէ, նա մեկնել է արտերկիր` բուժման: Այս մասին երեկ  “Հայկական ժամանակ”-ի թղթակցին հայտնել է Փայտյանի օգնականը: Վերջինս չի պատասխանել հարցին, թե ուր է գնացել Փայտյանը եւ հնարավո՞ր է` էլ չվերադառնա: Իսկ ահա ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը, ի պատասխան թերթի թղթակցի հարցի ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը ԼՂՀ ՊԲ պարենային կենտրոնական պահեստում հայտնաբերված խախտումների վերաբերյալ քրեական գործով որեւէ կարգավիճակ ստացե՞լ է, ասել է. “Ներկայումս ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննարկման փուլում է գտնվում ԼՂՀ պաշտպանության բանակի պարենային կենտրոնական պահեստում հայտնաբերված խախտումների վերաբերյալ քրեական գործով մի քանի պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրելու հարցը”:

Ըստ նրա` նախաքննական մարմինն այժմ փորձում է պարգել արդյոք նրանց գործողություններում առկա են քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքներ, թե` ոչ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ