05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կանխվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հերթական սադրիչ գործունեության փորձը

ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից  բացահայտվել եւ կանխվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հերթական սադրիչ  գործունեության փորձը:

Ս.թ  սեպտեմբերի  24-ին ՀՀ  իրավապահ մարմիններին է դիմել Ուզբեկստանի քաղաքացի, ազգությամբ տաջիկ, 1979թ. ծնված Զամիրժոն Օտաժոնովը, որը  հայտնել է, թե պատրաստ է 20 հազար ԱՄՆ դոլարի  դիմաց  պայթյունների տեսքով ահաբեկչական  գործողություններ կատարել  Ադրբեջանի մայրաքաղաքում: Իր խոսքերը  Զ. Օտաժոնովը հիմնավորել է  նրանով, թե 2012թ.  ընթացքում աշխատել է  Բաքու քաղաքի   շինարարական  կազմակերպություններից մեկում, սակայն տվյալ  կազմակերպության  տնօրինությունը հրաժարվել է վճարել իրեն  կատարված  աշխատանքի  դիմաց, ինչի  պատճառով էլ նրա մոտ ատելություն է առաջացել  ադրբեջանցիների հանդեպ:

Ձեռնարկված  օպերատիվ-հետախուզական միջոցառումների  արդյունքում  պարզվել է, որ վերջինս ՀՀ ԱԱԾ  մարմիններին դիմել է Ադրբեջանի  հատուկ ծառայությունների  ուղղորդմամբ  եւ նրա  գործողությունները ոչ այլ ինչ են, քան սադրանք: Ադրբեջանական կողմի  այս  քայլերը նպատակ են հետապնդել միջազգային  տարբեր ատյաններում եւ  ԶԼՄ-ներում իրականացվող  հակահայկական  քարոզչությունում  Հայաստանը  ներկայացնել որպես ահաբեկչական  գործողություններ  կազմակերպող եւ հովանավորող երկիր:

Ուշագրավ է, որ Զ. Օտաժոնովին Հայաստան  ուղարկելը  կազմակերպվել է Ադրբեջանի  իշխանությունների կողմից մարդասպան  Ռամիլկ Սաֆարովին ազատ արձակելու  ու հերոսացնելու արդյունքում  քաղաքական դժվարին իրավիճակում  հայտնվելու ժամանակաշրջանում:

Այսպիսով, Ադրբեջանի  համապատասխան մարմինները փորձել են  ուղղակիորեն օգտագործել Զ. Օտաժոնովին`  միջազգային  հանրության  շրջանում Ռ. Սաֆարովի շուրջ ստողծված դժգոհության  ալիքը  մեղմելու  նպատակով: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը  բազմիցս  հայտարարել  եւ ապացուցել է, որ ահաբեկչական ցանկացած  գործողություն  անընդունելի  եւ  դատապարտելի է, սակայն, այդ ու հանդերձ  ադրբեջանական կողմն իր գործած հանցանքները  հնարավորինս կոծկելու համար  դիմել է նման անհեթեթ արկածախնդրության:

Զ. Օտաժոնովը վտարվել է Հայաստանի Հանրապետությունից:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ