05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դումանյանը չի քննադատում Քուշկյանին, բայց

“Հայաստանի նախագահը շատ ճիշտ դիտողություններ արեց, եւ իսկապես համակարգում, ոլորտում բեկում մտցնելու ժամանակն է:

Այդ խնդիրը պետք է լուծենք բոլորով միասին: Երբ որեւէ ոլորտում նոր ղեկավար է նշանակվում, առաջին հերթին ժողովրդի մոտ է արթանանում այն հույսը, որ պետք է շատ արագ բոլոր խնդիրները լուծվեն, եւ բնակիչները, եւ համակարգը ինձնից սպասելիքներ ունեն, եւս պետք է աշխատեմ այդ սպասելիքները իրականացնեմ: Ուժերիս ներածին չափ կաշխատեմ”,-պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում հայտարարեց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Նախարարի հավաստմամբ, ինքը որեւէ քաղաքական ենթատեքստ  չի տեսնում նախագահի քննադատության մեջ: Դումանյանը կարծում է, որ խորհրդակցությունները նրա համար չեն, որ հրաժարականներ կամ ձերբակալություններ լինեն: Սակայն մի բան հստակ է:

“ Ով իր տեղում չէ, եւ ով խախտում է թույլ տվել, նա պետք է պատասխան տա թե խորհրդակցությունից առաջ, թե խորհրդակցությունից հետո”,-ասաց առողջապահության նախարարը:

Առողջապահության նախարարությունը մշակել է երկու ծրագիր՝ մեկը կարճաժամկետ՝ 7-8 ամսվա համար, մյուսը՝ երկարաժամկետ: Դումանյանը չքննադատեց իր նախորդին` Հարություն Քուշկյանին, ավելին, ասաց, որ լավ ժառանգություն է ստացել, ունեն բանիմաց ու հմուտ բժիշկներ: Իսկ բնակչությունը դժգոհ է, քանի որ դեղորայքը թանկ է, պետպատվերը հասեցատիրոջը չի հասնում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ