16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Օսկանյանին պիտի շուտ դատեին. Առավոտ

“Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն” կազմակերպության նախագահ Անդրանիկ Քոչարյանը, երեկ անդրադառնալով Washington Post Al Jazeera լրատվամիջոցներում Վարդան Օսկանյանի գործով անդրադարձին, որտեղ “Սիվիլիթաս” հիմնադրամի դեմ փողերի լվացման հատկանիշներով հարուցված քրեական գործը պայմանավորել էին Վ. Օսկանյանի անկախ, պոտենցիալ եւ արեւմտամետ ֆիգուր լինելով, “Առավոտ”-ին ասել է.

“Բացարձակ չեմ կիսում այդ տեսակետը, որովհետեւ արեւմտամետ գործիչ լինելու որեւէ հանգամանք չեմ տեսնում: Ընդհակառակը` տեսնում եմ, որ Օսկանյանի նկատմամբ կարելի էր այլ քրեական գործեր հարուցել, եթե հանրապետության դատախազությանը հետեւեր մամուլում տարիներ առաջ տպված մի հոդվածի, որը լուրջ փաստացի նյութ էր պարունակում, եւ որը ոչ մի կերպ այդպես էլ պարոն Օսկանյանի կողմից չհերքվեց:

Հոդվածը կոչվում էր “Մարտի 1”-ի քոմփլիմենթար պարտակողը»: Washington Post թերթում կարելի է նաեւ համապատասխան վարձավճարով հոդվածներ գրել: Չգիտեմ` ով է գրել, ինչ փաստացի նյութերի հիման վրա է այդպիսի եզրահանգումների եկել””,- մեջբերում է  թերթը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ