09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Գյումրի. Անօթեւանների վագոն-տնակներն այլևս չեն դիմանում /վիդեո/

Գյումրու ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներից առավել անմխիթար վիճակում են նրանք, որոնք տարաբնույթ պատճառներով դուրս են մնացել 2010 թվականից աղետի գոտում իրականացվող` երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրից:

Քաղաքում այդպիսի ընտանիքների թիվը, մոտավոր հաշվարկներով, առաջիկա ամսին սպասվող բնակարանների բաշխումից հետո կկազմի 4000-ից 4500:

Ներկայացվող տեսանյութը Գյումրու օդանավակայանի տնակային ավանում, վաղուց շարքից դուրս եկած մի տնակում բնակվող ընտանիքի մասին է: Տեղական իշխանությունն այս մարդկանց բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում չի հաշվառել, որովհետեւ նրանք երկրաշարժի պահին ապրել են վարձով: Չնայած նրանք 1988-ին հանդիսացել են կոոպերատիվ հիմունքներով կառուցվող մի շենքի ապագա բնակիչներ, սակայն այդ կիսակառույց շենքը եւս երկրաշարժի հետևանքով փլվել է:

Առավել մանրամասն` “Շիրակ կենտրոնի” պատրաստած տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ